Իրանական լրատվական կայքերը հրապարակել են, որ փետրվարի 9-ի երեկոյան Իրանի անվտանգության ծառայությունները ձերբակալել են իրանցի հանրահայտ մտավորական, ռեֆորմիստ գործիչ Թաղի Ռահմանիին:
Շրջանառվող լուրերի համաձայն, նա մեղադրվում է փետրվարի 14-ին ժողովրդին հանրահավաքի կոչ ուղղելու համար, որը անօրինական է համարվում իշխանությունների կողմից:
Ռահմանին հանդիսանում է ռեֆորմիստ առաջնորդ Մեհդի Քարուբիի խորհրդականներից ու անդամակցում է «Ազատության շարժում» արգելված կուսակցությանը:
Նրա ձերբակալությունը կարելի է համարել այն բանի նախանշանը, որ Իրանի իշխանությունները նոր գրոհ են սկսում Իրանի ռեֆորմիստների դեմ, ինչի գլխավոր պատճառը վերջիններիս կողմից փետրվարի 14-ը «ցասման օր» հայտարարելու փաստն է:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
Թաղի Ռահմանին իր գործունեության հետևանքով կյանքի գրեթե մեկ երրորդը անց է կացրել բանտերում:
0 Պատգամ:
Post a Comment