Իրանական «598» լրատվական կայքը, որը պատկանում է իշխանության ճամբարին, հրապարակել է, որ Իրանի դատական իշխանության ղեկավար Այաթոլլահ Սադեղ Լարիջանին փետրվարի 14-ին տեղի ունեցած ցույցերի վերաբերյալ խորհրդակցելու նպատակով փետրվարի 17-ին մեկնելու է Իրանի կրոնական մայրաքաղաք՝ Ղոմ:
Մեկնաբանների համոզմամբ, Լարիջանին ռեֆորմիստական շարժման առաջնորդներին ձերբակալելու համար փորձելու է Ղոմի հոգևորականների աջակցությունը ստանալ:
Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ, Իրանի դատական իշխանության ղեկավարը փետրվարի 17-ին` դատավորների հետ հանդիպման ընթացքում, հայտարարել է. «Իրանի ժողովուրդն ու պետական պաշտոնյաները ռեֆորմիստների առաջնորդներին պատժելու հարցում մի փոքր էլ պիտի համբերեն»:
Հատկանշական է, որ փետրվարի 14-ի ցույցերից հետո Ղոմի կրոնական կենտրոնում արդեն սահմանափակվել են ռեֆորմիստական շարժմանը աջակցող բարձրաստիճան հոգևորականների գործունեությունը: Tahavol-e-Sabz լրատվական կայքի մատուցմամբ, արդեն կասեցվել են բարձրաստիճան հոգևորական առաջնորդներ Այաթոլլահ Վահիդ Խորասանի ու Այաթոլլահ Շաբիրի Զանջանիի գլխավորած դասընթացները, ու նրանց դասարանները գրավված են իշխանության կողմնակիցների կողմից:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment