Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», փետրվարի 20-ին Թեհրանում տեղի ունեցած ժողովրդական բողոքի ցույցերի ընթացքում Թեհրանի «Վալի Ասր» հրապարակում ձերբակալվել էր Իրանի նախկին նախագահ, բանիմացների ժողովի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի դուստրը՝ Ֆաեզե Ռաֆսանջանին:
Փետրվարի 20-ի երեկոյան իրանական Fars գործակալությունը հաղորդե է, որ Իրանի անվտանգության ծառայությունները Ֆաեզե Ռաֆսանջանին մի քանի ժամ պահելուց հետո ազատ են արձակել: Գործակալության մատուցմամբ, այս անգամ Ֆաեզեն գնումների համար էր դուրս եկել:
Հարկ է նշել, որ Ֆաեզե Ռաֆսանջանին անցյալ տարվա Թեհրանի հակակառավարական ցույցերի ընթացքում էլ ձերբակալվել էր ոստիկանության կողմից և հաջորդ օրը ազատ արձակվել:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment