Իրանական լրատվական գործակալությունների հաղորդմամբ, Իրանում տեղի է ունեցել ձերբակալված երեք ամերիկացիների՝ Ջաշ Ֆաթալի, Շեյն Բաովերի և Սառա Շուրդի դատավարությունը։ Սարա Շուրդը բացակայում էր:
Գործակալությունները մինչ այժմ ոչ մի տեղեկություն չեն հաղորդել դատավարության ընթացքի և արդյունքի մասին:
Ամերիկացի երեք երիտասարդները 2009-ի ամռանը Իրանի սահմանը ապօրինի հատելու մեղադրանքով ձերբակալվել էին Իրան-Իրաք սահմանագծին:
Շրջանառվող լուրերի համաձայն, դատավորը Իրանում ԱՄՆ-ի շահերի պաշտպան, Շվեյցարիայի դեսպան Լիյոեա Լեո Ագուստիին չի թույլատրել ներկա գտնվել ամերիկացիների դատավարությանը:
Այդ կապակցությամբ ամերիկացի երիտասարդների ընտանիքները դատավարության օրը հրապարակել են իրենց հայտարարությունը, որում նշված է. «Թեև դատավարությունը փակ դռների հետևում է լինելու, բայց մենք գիտենք, որ մեր զավակները լավագույնս կարողացել են ներկայացնել իրենց անմեղության փաստերը, դրանով հանդերձ, որ նրանք դատավարությունից առաջ հնարավորություն չեն ունեցել հանդիպել իրենց դատապաշտպանի հետ»:
Ձերբակալված երիտասարդներից Սառա Շուրդը 2010-ի սեպտեմբերին 500 հազար դոլարին համարժեք գրավի դիմաց ազատ էր արձակվել, բայց չի ներկայացել իր դատավարությանը, որի պատճառով էլ հնարավոր է՝ գրավի դրված գումարը առգրավվի դատարանի կողմից:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment