Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի քաղաքափետ Բերթրանդ Դելանոեն մտադիր է իրանցի հանրահայտ կինոռիժիսոր Ջաֆար Փանահիին Փարիզի պատվո քաղաքացու տիտղոս շնորհել:
«Ազատություն» ռադիոկայանի պարսկերեն ծառայության փոխանցմամբ, Փարիզի քաղաքապետ Դելանոեն հայտարարել է.
«Փարիզի քաղխորհուրդը արդեն վավերացրել է իրանցի հանրահայտ կինոռեժիսոր և քաղբանտանկյալ Ջաֆար Փանահիին պատվո քաղաքացու տիտղոսի շնորհման որոշումը: Երբ Փանահին հնարավորություն ունենա արտասահման ճամբորդել, մենք նրան անձամբ կշնորհենք պատվո քաղաքացու տիտղոսը»:
Հարկ է նշել, որ իրանցի կինոռեժիսոր Ջաֆար Փանահին Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո պատրաստվում էր վավերագրական ֆիլմ պատրաստել ժողովրդական ընդվզումների մասին, որի պատճառով էլ ձերբակալվեց ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկմանն ու 20 տարով էլ նրան արգելվեց զբաղվել իր մասնագիտությամբ, մամուլին հարցազրույց տալուց ու արտասահման ճամփորդելուց:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment