Reuters գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ ազգային հետախուզության կազմակերպության տնօրեն գեներալ Ջեյմս Քլափերը հայտարարել է. «Դեռ պարզ չէ՝ արդյո՞ք Իրանը գնում է ատոմային ռումբ պատրաստելու ճանապարհով, թե՝ ոչ, բայց բաց է պահել բոլոր այն ուղիները, որոնք կհանգեցնեն ատոմալին ռումբ պատրաստելուն, և մտադիր է իր կարողությունները մինչև ատոմային ռումբ պատրաստելու մակարդակի բարձրացնել»:
ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրները բազմիցս հայտարարել են, որ մտահոգված են Իրանի միջուկային աշխատանքներով և նրան մեղադրում են գաղտի ատոմալին ռումբ պատրաստելու գործում: Իսկ Իրանն էլ իր հերթին հայտարարել է, որ միջուկային աշխատանքները խաղաղասիրական ու էլեկտրաէներգիա ստանալու նպատակներով են շարունակվում:
Մինչ օրս ՄԱԿ-ի ԱԽ-ն Իրանին պատժելու չորս բանաձև է հաստատել և Իրանից պահանջել է, դադարեցնելով նմանատիպ աշխատանքները, ապացուցել դրանց խաղաղասիրական բնույթը:
Իրանը մերժել է բոլոր բանաձևերը և շարունակում է միջուկային աշխատանքները:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment