Ըստ France Presse գործակալության հաղորդման, ԵՄ երկրների ներկայացուցիչները Ժնևում և Բրյուսելում բոյկոտել են Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձի ձեռնարկները ու չեն մասնակցելու այդ օրվան նվիրված բոլոր միջոցառումներին:
Գործակալության հաղորդմամբ, այդ որոշումը կայացվել է փետրվարի 4-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի նիստի ընթացքում: Հիշյալ բոյկոտի գլխավոր դրդապատճառը Իրանում Նիդերլանդների քաղաքացի Զահրա Բահրամիին մահապատժի ենթարկելու փաստն է:
Վերոհիշյալ կոմիտեի որոշման համաձայն, Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձի առիթով միջոցառումներին հրավիրված ԵՄ բոլոր դիվանագետները հրաժարվելու են մասնակցել այդ ձեռնարկներին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment