Իրանական Kaleme լրատվական կայքի փոխանցմամբ, Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդ Միր Հուսեյն Մուսավին ու նրա կինը՝ Զահրա Ռահնավարդը, փետրվարի 14-ին հայտնվել են տնային կալանքում, ու նրանց բոլոր կապերը խզվել է արտաքին աշխարհի հետ:
Կայքի փոխանցմամբ, Իրանի անվտանգության ծառայության ավտոմեքենաները նաև փակել են դեպի Միր Հուսեյն Մուսավիի տանը տանող բոլոր ճանապարհները:
Հատկանշական է, որ փետրվարի 13-ից արդեն, Մուսավիների ընտանիքի քաղաքային ու բջջային կապերը անճատվել են, ու նրանք հնարավորություն չունեն կապ հաստատել որևէ մեկի հետ:
Հարկ է նշել, որ շարժման մյուս առաջնորդ Մեհդի Քարուբին էլ արդեն երկու օր է, ինչ հայտնվել է տնային կալանքում:
Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդները փետրվարի 14-ը հայտարարել են որպես Իրանի «Ցասման օր»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment