Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, փետրվարի 11-ին` Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին նվիրված ժողովրդական երթի ավարտին, ունեցած իր ելույթում անդրադառնալով իսլամական հեղափոխությունից հետո երկրում արձանագրված գիտական զարգացումներին, հայտարարել է.
«Իրանի գիտնականները բոլոր ոլորտներում լուրջ զարգացումներ և ձեռքբերումներ են ունեցել: Մինչև 2012 թվական Իրանը կկարողանա փորձնական նպատակներով կենդանի էակ ուղարկել տիեզերք, իսկ մինչև 2022 թվական մենք հնարավորություն կունենանք ամբողջությամբ իրանական տեխնոլոգիայով տիեզերք ուղարկել իրանցի տիեզերագնացի»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment