Thursday, February 10, 2011

«Փետրվարի 14-ի քայլարշավը լուրջ փորձություն է իրանի իշխանությունների համար»

Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդներից՝ Մեհդի Քարուբին, Ամերիկյան The New York Times օրաթերթի հետ ունեցած ինտերնետային հարցազրյուցի ընթացքում, հայտարարել է. 

«Ելնելով այն փաստից, որ Իրանի իշխանությունները փորձում են բոլորին համոզել, որ Թունիսի ու Եգիպտոսի իրադարձությունները Իրանի իսլամական հեղափոխության արդյունքն են, հետևաբար եթե նրանք արգելեն մեր կողմից ներկայացված հայտը, հիշյալ ժողովուրդներին աջակցելու նպատակով քայլարշավ կազմակերպելու ցանկությունը, կապացուցի, որ իշխանությունների կողմից հնչեցված աջակցության խոսքերը լիովին սուտ են: 

Արաբական ու իսլամական երկրներում յուրաքանչյուր ընդվզում դիկտատորների դեմ, մեր օգտին է նաև:

Եթե իշխանությունները համաձայնեն մեր քայլարշավի հետ, այդ օրը մեծ փորձություն կլինի նաև «Կանաչ շարժման» համար, որովհետև մենք բազմամարդ ցույցի ականատես կլինեն, որը կնշանակի դեռ արթուն և կենդանի է «Կանաչ» շարժումը»:

Քարուբին իր հարցազրույցի շարունակության մեջ նաև անդրադարձել է շարժման ղեկավարների դեմ սահմանված սահմանափակումներին, նա ավելացրել է. 

«Ես համարյա տնային կալանքի եմ ենթարկվել: Շուրջօրյա կարգավիճակով, անվտանգության ծառայությունների երկու-երեք ավտոմեքենա է կանգնած տանս առջև և թույլ չեն տալիս իմ ազգակիցներին ու ընկերներին այցելել իմ տուն: 

Թեև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հավանական պարտությունը խիստ վնասելու է Իրանի ռեֆորմիստական շարժմանը, բայց այդուամենայնիվ, մենք նպատակներն ունենք մեր հասարակության համար, որովհետև իսլամական հեղափոխության օրերին ժողովրդին ազատության և արդարության իրականացման խոստումներ էին տալիս, որը երբեք չիրականացան»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը