Ինչպես հաղորդում է իրանական «Fars» գործակալությունը, հունվարի 19-ի երեկոյան Թուրքիայի վարչապետ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:
Էրդողանն իր զրույցի ընթացքում Իրանից խնդրել է, լիբանանյան խմբավորումների հետ բանակցելով, կարգավորել երկրում տիրող անկայուն իրավիճակը: Էրդողանը նաև նշել է. «Թուրքիայի ԱԳՆ-ն այդ ուղղությամբ բանակցել է նաև Լիբանանի և Քաթարի մի շարք քաղաքական այրերի հետ, դրական արդյունքներ են ձեռք բերվել։ Հիմա հույս ունենք, որ Իրանի ջանքերով շուտափույթ կլուծվի Լիբանանի ճգնաժամը»։
Իրանի նախագահը նաև Էրդողանին հայտնել է, «Տարածաշրջանի բոլոր երկրները պիտի օգնեն, որ Լիբանանի քաղաքական խմբավորումները հնարավորություն գտնեն խաղաղ ու միասնական մթնոլորտում լուծելու իրենց ներքին խնդիրները»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment