Այն օրվանից երբ եկել եմ Հայաստան հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր իրենց որպես քաղաքական ու քաղաքացիական գիտակներ ներկայացնելով, ասում են. «Ես արդեն հոգնել եմ, զզվում եմ էս ժողովրդից, ատում եմ իշխանությանը, էլ ոչ մի բանի հետ գործ չունեմ, ինչ ուզում են թող անեն եւ իմ գլխիս ճարը կտեսնեմ եւ ....»:
Նման խոսքեր լսելիք միշտ հիշում եմ մի բանաստեղծությունը, որը ժամանակին վերագրվում էր Բերթոլդ Բրեշթին, բայց հետագայում պարզվում է, որ հիշյալ բանաստեղծության հեղինակը գերմանացի քարոզիչ Մարթին Նիմյոլլերն է: Նրա մասին կարող եք կարդալ անգլերենով , ռուսերենով , պարսկերենով:
Մարթին Նիմյոլլերը ապրել է Հիտլերիան ժամանաշրջանի Գերմանիայում: Նախ Հիտլերի համախոհն է եղել իսկ հետո նրան ընդիմացել է, ու մինչեւ Հիտլերի իշխանության ավարտը գտվել է բանտում:
Բանաստեղծությունը կոչվում է First they came... (Նրանք նախ եկան ...): Ներքեւում կներկայացնեմ բանաստեղծության անգլերեն տարբերակը եւ կփորձեմ թարգմանաբար ներկայացնել թե ինչ է ասում Նիմյոլլերը:
Բանաստեղծությունը նկարագրում է գերմանացի ֆաշիստների զանգվածային ձերբակալությունները, նացիստական գերմանիայում, երբ ձերբակալվում էին բոլոր այլախոհները:
First They came... - Pastor Martin Niemoller
First they came for the communists,
and I didn't speak out because I wasn't a communist.
Then they came for the trade unionists ,
and I didn't speak out because I wasn't a trade unionist.
Then they came for the Jews,
and I didn't speak out because I wasn't a Jew.
Then they came for me
and there was no one left to speak out for me.
Նրանք նախ եկան ... - Մարթին Նիմոլեր
Նրանք նախ եկան կոմունիստների հետեւից,
Ու ես լռեցի որովհետեւ ես կոմունիստ չէի.
Նրանք եկան արհմիությունների գործիչների հետեւից,
Ու ես լռեցի որովհետեւ արհմիութենական գործիչ չէի.
Նրանք եկան հրեաների հետեւից,
Ու ես լռեցի որովհետեւ ես հրեա չէի.
Եւ նրանք եկան իմ հետեւից
Ու արդեմ մարդ չեր մնացել, որ ինձ պաշտպանելու համար խոսք ասեր:
Մեր հասարակությունը պիտի հասնի ու ըմբռնի այս գիտակցությունը, որ եթե դեռ չեն կպնում իր անձին, դա չի նշանակում, որ հերթը իրեն չի հասնի: Հայաստանյան այսօրվա հասարակությունը պիտի դա լավ ըմբռնի եւ միավորված պայքարի իր իրավունքների համար:
0 Պատգամ:
Post a Comment