Ըստ իրանական ԶԼՄ-ների` կիրակի` դեկտեմբերի 12-ին, մի շարք իրանցի ուսանողներ համախմբվելով Իրանի Համադան քաղաքում գտնվող հրեաների սրբատեղի ճանաչված Էստերի դամբարանում, կոչ են արել, որ եթե Իսրայելը Պաղեստինում վնասի մահմեդականների սրբավայրը՝ Ղուդսը, նրանք էլ ի պատասխան ոչնչացնելու են Էսթերի դամբարանը:
Արդեն Ղուդսի շրջակայքում կատարվող շինարարությունները բազմաթիվ անգամ սկանդալների պատճառ են դարձել, բայց այս անգամ աննախադեպ է եղել իրանական կողմի պատասխանը` Էսթերի դամբարանը ոչնչացնելու վերաբերյալ:
Իրանի իշխանավորներն մինչեւ այսօր հպարտությամբ հայտարարում էին, թե մահմեդական երկիր համարվող իրանում, բոլոր կրոնների եւ ազգերի ներկայացուցիչները կարող են անվտանգ ու ապահով ապրել եւ ունենալ իրենց կոնական ու ազգային կենտրոնները:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
3 Պատգամ:
hima chaskatsanq, du um koghmits es?
Անանուն բարեկամս բայց ո՞ւմ կողմից պիտի լինեմ: Պարզապես լուրն եմ ներկայացրել: Լուրն աննախադեպ է այն առումով, որ իրանցիները մինչեւ այսօր չէին սպառնում ոչնչացնել ոչ մի պատմական շինություն, այլ հակառակը, միշտ գովազդել են փոքրամասնությունների հանդեպ ցուցաբերած իրենց օժանդակությունը:
Նկատի ունեցիր, որ նման հարց կարող է առաջանալ հայկական պատմական եւ կրոնական որեւէ շինության նկատմամբ:
Post a Comment