Իրանական «Թեհրան Էմրուզ» օրաթերթը դեկտեմբերի 8-ի համարում, անդրադառնալով ՌԴ նախագահ Դիմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, գրել է. «ՌԴ նախագահը նշել է, թե ՆԱՏՕ-ն չպետք է բաց թողնի իր երկրի հետ երկկողմ հարաբերություններ ծավալելու հնարավորությունը:» Թերթը շարունակության մեջ ավելացնում է. «Ըստ Դիմիտրի Մեդվեդևի՝ ՌԴ-ՆԱՏՕ հանդիպումը պատմական իրադարձություն պետք է համարել: Նա ասել է. «Մեզ հաջողվեց վերականգնել ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունները»»:
«Թեհրան Էմրուզի» մատուցմամբ՝ Մեդվեդևը, հերքելով այն տեսակետը, թե ՆԱՏՕ-ն սպառնալիք է համարվում ՌԴ համար, ավելացրել է. «ՌԴ ռազմական դոկտրինում ասված չէ, թե ՆԱՏՕ-ն սպառնալիք է Ռուսաստանի համար, այլ խոսվում է ՆԱՏՕ-ի անսահմանափակ ծավալման դեմ, ինչը կարող է անկայուն իրավիճակ ստեղծել միջազգային ասպարեզում»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment