Իրանական «ԻՍՆԱ» գործակալության փոխանցմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, իր հատուկ խորհրդականին Եմեն ուղարկելով, բարեկամության ու եղբայրության պատգամ փոխանցեց Եմենի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհին:
Հարկ է նշել, որ Իրանի առաջնորդ Այաթոլահ Խամենեիին ամիսներ առաջ, քննադատելով նախագահի կողմից արտաքին հարաբերության ոլորտում խորհրդականներ նշանակելու քայլը, դա ԱԳՆ հետ զուգահեռ աշխատանք է որակել։ Սակայն այս անգամ էլ նախագահ Ահմադինեժադը իր պատգամը փոխանցեց իր իսկ նշանակած խորհրդականի միջոցով:
Պետք է ավելացնել, որ Ահմադինեժադի կողմից արտաքին հարաբերությունների ոլորտում խորհրդականներ նշանակելուց հետո սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ահմադինեժադը իր խորհրդականների միջոցով է հարաբերվում այլ երկրների հետ: Անցյալ շաբաթվա ընթացքում էլ Ահմադինեժադի առաջին տեղակալ և Միջին արևելքի հարցերով նշանակված խորհրդական Էսֆանյար Ռահիմ Մաշային Ահմադինեժադի պատգամը փոխանցեց Հորդանանի թագավոր Աբդուլահ Բ-ին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment