Իրանական լրատվամիջոցների համաձայն, իրանցի բլոգեր Հուսյն Դերախշանը, 26 ամիս բանտում գտնվելուց հետո, գրավի դիմաց ազատ է արձակվել: Դերախշանը, որը համարվում է պարսկերեն բլոգերների առաջատարը, 26 ամիս առաջ իր բնակարանում ձերբակալվեց անվտանգության ծառայությունների կողմից: Նրան մեղադրում են թշնամի պետությունների հետ համագործակցելու, իսլամական համակարգի դեմ քարոզչություն ծավալելու, իսլամական սրբություններն անարգելու և պոռնոկայքեր ստեղծելու հանցանքներով:
Հարկ է նշել, որ Դերախշանի ժամանակավոր ազատ արձակման համար գրավի դրված գումարը ևս աննախադեպ է եղել Իրանում: Իրանական դատարանը նրան արձակուրդի թույլտվություն շնորհելու դիմաց գրավ է վերցրել մոտ 1.5 միլիոն դոլար:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment