Դեկտեմբերի 7-ին Իրանի ուսանողությունը տոնեց կեսդարյա պատմություն ունեցող՝ Իրանի ուսանողությանը նվիրված տոնը: Արդեն մի քանի տարի է՝ ուսանողության տոնը վերածվում է կառավարության դեմ բողոքի ցույցերի. բարեկարգչական ուսանողները այդ ցույցերի ընթացքում հաճախ բախվում են ոստիկանության և արմատական պահպանողական ուսանողների հետ:
Իսկ այս տարվա ուսանողական տոնի ընթացքում ոստիկաններն ու անվտանգության ծառայողները ներխուժել են իրանական բարեկարգչական հանրահայտ «Շարղ» օրաթերթի խմբագրություն և ձերբակալել օրաթերթի գլխավոր խմբագիր Ահմադ Ղոլամիին, թերթի ֆինանսական ներդրող Ալի Խոդաբախշիին, միջազգային բաժնի խմբագիր Ֆարզանե Ռուստաիին և քաղաքական բաժնի խմբագիր Քեյվան Մեհրեգանիին:
Դեռևս պարզ չէ այս ձերբակալությունների գլխավոր դրդապատճառը: «Շարղ» օրաթերթը իր հրատարակության առաջին օրվանից արդեն երեք անգամ փակվել և կրկին վերսկսել է իր աշխատանքը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment