Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ՝ Մահմուդ Ահմադինեդը հաջորդ շաբաթ մեկնելու է Թուրքիա: Իրանական լրատվական կայքերի հաղորդած լուրի համաձայն` Ահմադինեժադը դեկտեմբերի 20-ին մասնակցելու է տնտեսական համագործակցությունների կազմակերպության (ECO) 4-օրյա գագաթնաժողովին:
Իրանի ԱԳ նախարար Մոթաքիի պաշտոնանկության պատճառով Իրանի նախագահին ընկերակցելու է ԱԳ նախարարության ժամանակավոր ղեկավար՝ Ալի Աքբար Սալեհին:
Հարկ է հիշեցնել, որ ECO կազմակերպությունը, 1984թ.-ի «Իզմիրի» պայմանագրի համաձայն, կազմավորվեց Իրանի, Թուրքիայի ու Պակիստանի նախաձեռնությամբ: Իսկ հետագայում՝ 1992-ին, ECO-ին միացան Ադրբեջանը, Աֆղանստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբակստան, Ղրղզստանն ու Ղազախստանը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment