Sunday, November 07, 2010

ՄՈՍԱ՞Դ-ն է հարվածել Իրանի հակահրթիռային կենտրոնը


Արթին Առաքելյան

Վերջերս հաճախակի են դարձել պայթյունները իրանի ռազմապահեստներում ու հակահրթիռային կենտրոններում: Այս հաճախականություններին կարելի է ավելացնել, վերջին կես տարվա ընթացքում, իրանի ատոմակայան ներխուժած համակարգչային վիրուսը՝ Սթաքս Նեթը, որի պատճառով իրանի միջուկային աշխատանքները մեծ վնաս կրեցին:
Նմանօրինակ դեպքեր, որոնք սեղմ ժամանակահատվածում են տեղի ունենում, չի կարելի պատահականություն համարել:
Հոկտեմբերի 12-ին, Իրանի արեւմտյան բաժնում գտնվող, Խուռամաբադ քաղաքի մոտակայքում տեղակայված, «Իրանի Իսլամական Հեղափոխության Պահակազորի» հակահրթիռային ու զինապահեստային կենտրոնի պայթյունը, շարունակվող պայթյունների վերջին միջադեպը կարելի է համարել: Նման միջադեպերը, միայն մեկ նպատակ են հետապնդում՝ խախտել իրանի ռազմական կարողություններն ու խախտել միջուկային աշխատանքները:
Խուռամաբադ քաղաքի մոտակայքում գտնվող «Իմամ Ալի» հակահրթիռային կենտրոնը, ստորգետնյա միջանցքներով հսկայական մի համալիր է, ուր տեղակայված է իրանական ՇԱՀԱԲ-3 հակահրթիռային հրթիռները: Հիշյալ ստորգետնյա թունելները, գտնվելով Զագրոս լեռնաշղթայի ստորոտում, զերծ են մնում բոլոր օդային հարձակումներից:
«Իմամ Ալի» հակահրթիռային կենտրոնը, որը նաեւ «Իրանի Ի. Հ. Պահակազորի» զինուժի վերապատրաստման կենտրոն է համարվում, կարելի է իրական զինված միավոր համարել, որը արդիական ռազմական գործողությունների իրականացման պատասխանատվությունն է իրեն հանձնարարված: Այս կենտրոնը պաշտպանվում է հակահրթիռային SAM հրթիռներով, որոնք հնարավորություն ունեն հարվածել մինչեւ 2000 կմ հեռավորության վրա գտնվող որեւէ թիրախ, այսինքն մի խոսքով, «Իմամ Ալի» կենտրոնից արձակված ցանկացած հրթիռ, կարող է հասնել մինչեւ Իսրայել, ու իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին:
Իրանի իշխանությունները, «Իմամ Ալի»ի կենտրոնի պայթման հարցում մերժում են որեւէ գաղտնի գործողության առկայությունը: Ըստ նրանց, կենտրոնի պայթյունի գլխավոր դրդապատճառը եղել է չորացած խոտաբույսերից ու մոլախոտերից  առաջացած կրակը, որը քամիի միջոցով հասել են կենտրոնի զինապահեստ ու պայթեցրել այն:
Ինչքան էլ, որ իրանի իշխանությունները փորձում են բոլորին համոզել, թե զինապահեստը պայթել է հրկիզված մոլախոտերի միջոցով, բայց փաստը մնում է փաստ, որ նմանօրինակ հաճախակի միջադեպերը, լուրջ ծրագրված նախագծի արդյունք են, որը նպատակ ունի խանգարել իրանի ռազմական ու միջուկային ծրագրերը: Փորձագետների մեծամասնությունը խոսում են այն մասին, որ հիշյալ միջադեպերը իրականացվում են ԱՄՆ-ի ու Իսրայելի միջոցով: Օրերես, մի իրազեկ աղբյուր, որը բացահայտվել չեր ցանկացել, իրանական ընդդիմադիր լրատվամիջոցներին հայտնել է, թե «Իմամ Ալի»ի կենտրոնի պայթյունը իրականացրել է Իսրայելի գաղտնի ծաղայությունը՝ ՄՈՍԱԴԸ: Այս հայտարարությունից մի քանի օր առաջ, նաեւ, «Գարդիան» պարբերականը մի հոդվածում գրել էր, որ «պատժամիջոցներն ու դիվանագիտությունը արդյունավետ չեն լինի մինչեւ այն ժամանակ, երբ իրանի ղեկավարությունը հիմնովին չի փոխել իր քաղաքականությունը, այդ իսկ պատճառով ավելի հավանական է դառնում ռազմական պատերազմը»:
Նախապես էլ, ԱՄՆ-ի նախագահի համատեղ աշխատակազմի ղեկավար՝ ծովակալ Մարկ Մուլենը, առաջին անգամվա համար, պաշտոնապես հայտարարեց, իրանի դեմ ռազմական հարձակման նախագծի առկայության մասին:
Այս բոլոր լրացնելու համար նաեւ պիտի մեջբերել «Ջերուզալեմ Պոստի» հրապարակած լուրը, որի համաձայն, արդեն Իսրայելի ԱԳ նախարարության մեջ կազմվել է իրանի դեմ ռազմական հարձակման հնարավոր միջոցների ուսումնասիրության կոմիտե, որը երկրի ղեկավարությանն է հանձնելու զանազան տարբերակներ, իրանը հարվածելու ուղղությամբ:
Փաստորեն, իրանի դեմ պայքարն մտել է մի նոր փուլ, ուր երկու կողմն էլ փորձելու են փոքր հարվածներով խանգարել հակառակորդի բնականոն ընթացքը, իրանը դա կատարում է Իրաքում, Աֆղանստանում ու Լիբանանում, եւ Իսրայելն ու ԱՄՆ-ն էլ դրանք իրականացնում են իրանի զանազան կենտրոններում:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը