Thursday, March 31, 2011

Թեհրանի ֆուտբոլային դերբիի ընթացքում ձերբակալվել են երկու աղջիկ ֆանատներ

Իրանական Asr Iran լրատվական կայքի փոխանցմամբ, մարտի 30-ին Թեհրանում տեղի ունեցած ֆուտբոլային դերբիի ընթացքում, որն ընթանում էր մայրաքաղաքի երկու հանրահայտ ակումբների` «Էսթեղլալի» ու «Պերսպոլիսի» միջև, մարզադաշտի ոստիկանությունը մուտքի մոտ ձերբակալել է «Էսթեղլալ» ակումբի երկու աղջիկ ֆանատների, որոնք փորձում էին տղամարդու հագուստով աննկատ մուտք գործել «Ազադի» մարզահամալիր: Հիշեցնենք, որ Իրանում իգական սեռի ներկայացուցիչներին արգելվում է ֆուտբոլային խաղերի ընթացքում որպես հանդիսատես մուտք գործել մարզահամալիրներ: Կայքի փոխանցմամբ, հիշյալ խաղի ընթացքում ոստիկանների թիվը սովորականից մեծ է եղել մարզահամալիրում` հավանական անկարգությունները կանխելու նպատակով: Արթին...

Միր Հուսեյն Մուսավիի հոր հուղարկավորությունն անավարտ մնաց

Իրանական Kaleme լրատվական կայքի փոխանցմամբ, Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդ Միր Հուսեյն Մուսավիի հոր հուղարկավորությունը, անվտանգության ծառայությունների միջամտության պատճառով անավարտ է մնացել: Կայքի փոխանցմամբ, անվտանգության ծառայությունները հուղարկավորության սկզբնական րոպեներին, ճնշումների միջոցով հանգուցյալի դին մեքենայի մեջ են դրել ու տարել Թեհրանի կենտրոնական գերեզմանատուն: Լուրերը վկայում են, որ գերեզմանատանն էլ ժողովրդին թույլ չեն տվել մուտք գործել գերեզմանատան տարածք: Սգավոր ժողովրդի բողոքի արդյունքում ծառայությունները մոտ 7 հոգու ձերբակալել են: Kaleme-ն նաև նշում է, որ հուղարկավորության ժամանակ ձերբակալել են Մուսավիի ընտրական շտաբի...

Վախճանվել է Միր Հուսեյն Մուսավիի հայրը

Իրանական Kaleme լրատվական կայքի հաղորդմամբ, 103 տարեկան հասակում վախճանվել է Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդ Միր Հուսեյն Մուսավիի հայրը՝ Միր Էսմայիլ Մուսավին:Միր Էսմայիլ Մուսավին Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հոր՝ Ջավադ Խամենեիի մորաքրոջ տղան է:Միր Հուսեյն Մուսավին և նրա կինը փետրվարի 14-ից ի վեր գտնվում են տնային կալանքում: Իրանական մի շարք լրատվական կայքեր օրեր առաջ հայտարարել էին, որ անվտանգության ծառայությունները Միր Հուսեյն Մուսավիին թույլ են տվել այցելության գնալ հիվանդ հորը:Իրանի ռեֆորմիստական առաջնորդներից Մեհդի Քարուբիի խորհրդական Մոջթաբա Վահեդին գերմանական Deutsche Welle գործակալությանը հայտնել է. «Ես չեմ կարծում, որ Իրանի...

Իրանը ընդառաջել է Եգիպտոսի ԱԳ նախարարի առաջարկությանը

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, ընդառաջելով Եգիպտոսի ԱԳ նախարար Նաբիլ Ալ Արաբիի ներկայացած առաջարկությանը, հայտարարել է.  «Եգիպտոսի ժողովուրդը, իրականացնելով իր արդարատենչ ցանկությունները, նոր էջ բացեց երկրի պատմությամ մեջ, որի համար կրկին շնորհավորում եմ նրան: Թեև Իրանի և Եգիպտոսի հարաբերությունները վայրիվերումներ շատ են ունեցել, բայց ստեղծված իրավիճակը կարող է հնարավորություն տալ, զարգացնելու երկու երկրների հարաբերությունները: Համոզված եմ, որ Իրանի և Եգիպտոսի հարաբերությունները տարածաշրջանին կայունություն և անվտանգություն կպարգևեն»: Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Եգիպտոսի նորանշանակ...

Բողոքի ցույց Թեհրանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, մարտի 30-ին իրանական մի շարք հասարակական կազմակերպություններ բողոքի ցույց էին իրականացրել Թեհրանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև: Ցույցի հիմնական պատճառը Բահրեյնում տեղի ունեցած իրադարձություններն էին: Ցուցարարները լոզունգներով իրենց բողոքը հայտնեցին Սաուդյան Արաբիայի կողմից Բահրեյնի շիա մուսուլմանների դեմ իրականացրած բռնությունների դեմ: Նրանք ՄԱԿ-ի գրասենյակի առջև համախմբված բացականչել են. «Մա՛հ ԱՄՆ-ին», «Մա՛հ Իսրայելին», «Մա՛հ Սաուդյան սիոնիստներին», «ՄԱԿ, կոտրիր լռությունդ», «Մուսուլմանների լռությունը դավաճանություն է Ղուրանին»: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

Շիա ընդդիմությունը Իրանից պահանջեց չմիջամտել Բահրեյնի ներքին գործերին

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, Բահրեյնի շիա ընդդիմադիր «Վեֆաղ» կուսակցության առաջնորդ Ալի Սալմանը Մանամեում կայացած մամլո ասուլիսի ընթացքում Իրանին ու Սաուդյան Արաբիային հորդորել է, որ չմիջամտեն Բահրեյնի ներքին գործերին: Նա հայտարարել է. «Մենք չենք ցանկանում, որ Բահրեյնը վերածվի Իրանի և Սաուդյան Արաբիայի մրցակցության ասպարեզի: Այդ իսկ պատճառով դատապարտում ենք Սաուդյան Արաբիայի ներխուժումն ու նաև մերժում ենք Իրանի միջամտությունները»։ Հատկանշական է, որ Բահրեյնի «Վեֆաղ» շիա ընդդիմադիր կուսակցությունը, թեև մերժում է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջամտությունը, բայց օրեր առաջ համաձայնել էր, որ Քուվեյթի իշխանությունները միջնորդ...

Քուվեյթը Թեհրանից հետ է կանչել իր դեսպանին

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդում է, որ Քուվեյթի ԱԳ նախարարը իր դեսպանին հետ է կանչել Թեհրանից: Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Քուվեյթի դատախազությունը Իրանի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով մահապատժի է դատապարտել երկու իրանցիների: Այդ կապակցությամբ Քուվեյթի ԱԳ նախարար Մուհամադ Ալ Սաբահը հայտարարել է. «Քուվեյթը բոլոր այն դիվանագետներին, ովքեր կապ ունեն այդ լրտեսական ցանցի հետ, արտաքսելու է երկրից»։ Իրանական կողմը հերքում է Քուվեյթի իշխանությունների ներկայացրած բոլոր մեղադրանքները և հայտարարում, որ ոչ մի կապ չունի լրտեսական ցանցի հետ: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

Wednesday, March 30, 2011

Ուշը, այլեւս նուշ չի դառնում

Արթին Առաքելյան Ժողովրդական  «Ուշ լինի, նուշ լինի» ասացվածքը արդեն սպառել է իր ուժ ու ապացույցների համաձայն այլեւս դրական արդյունքներ չի տալիս:Վերջին շրջանում արաբական երկրներում տեղի ունեցած իրադարձություններում, ականատես եղանք, որ երբ ժողովուրդը ընդվզում է բռնապերական ու ավտորիտար իշխանությունների դեմ, երբ քաջություն է ստանում պահանջել իր մարդկային ու քաղաքացիական իրավունքները, իշխանությունները մեկ ակնթարթում երեւան են գալիս ու ըմբոստ ժողովուրդին բարեկարգումների խոստումներ են տալիս, հույս ունենալով, որ ժողովուրդը կառաջնորդվի հին ասացվածքով՝ «Ուշ լինի, նուշ լինի» ու իրենց տները վերադառնալով սպասելու են իշխանությունների նվիրաբերած բարեկարգումներին:Իսկ...

Բահրեյնը խզեց հեռախոսակապը Իրանի, Իրաքի և Լիբանանի հետ

Իրանական Bultan News լրատվական կայքի փոխանցմամբ, Բահրեյնի իշխանությունները խզել են իրենց հեռախոսային բոլոր կապերը Իրանի, Իրաքի և Լիբանանի հետ: Ըստ կայքի՝ այս պահին հիշյալ երկրներից դեպի Բահրեյն և հակառակ ուղղությամբ հեռախոսային կապ հաստատելու հնարավորություն չկա: Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Բահրեյնի իշխանությունները Իրանին, Իրաքին և Լիբանանին մեղադրում են Բահրեյնի ներքին գործերում միջամտություն կատարելու գործում: Բահրեյնի իշխանությունները նախապես դադարեցրել էին Իրանի, Իրաքի և Լիբանանի հետ կապող իրենց բոլոր չվերթները: Հիշյալ մեղադրանքի լույսի ներքո Բահրեյնի իշխանությունները երկրից արտաքսում են իրանցի կասկածյալ շիաներին: Արթին...

Եգիպտոսը պատրաստ է Իրանի հետ իր հարաբերությունները բարձրացնել մինչև դեսպանատան մակարդակի

Իրանական Asr Iran լրատվական կայքի հաղորդմամբ, Եգիպտոսի ԱԳ նոր նախարար Նաբիլ Ալ-Արաբին իր առաջին մամլո ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Եգիպտոսի ու Իրանի դիվանագիտական հարաբերություններին, հայտարարել է. «Մենք Իրանին մեր թշնամին չենք համարում: Իրանն էլ տարածաշրջանային կարևոր երկրներից է, որի հետ Եգիպտոսը երկար տարիներ հարաբերություն է ունեցել: Երբ ես 1998-ին դեսպան էի Շվեյցարիայում, իրանական կողմի հետ երկար բանակցությունների արդյունքում հնարավոր եղավ միմյանց մայրաքաղաքներում բացել շահերի պաշտպան գրասենյակներ, որոնք մինչ օրս շարունակում են աշխատել: Իսկ այս պահին հնարավոր է երկու երկրների հարաբերությունները բարձրացնել մինչև դեսպանատան մակարդակի:...

ԱՄՆ-ը Իրանում ներդրումներ կատարելու պատճառով բոյկոտի ենթարկեց «Բելառուս Նավթ» ընկերությունը

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, ԱՄՆ-ը Իրանի նավթարդյունաբերության ոլորտում ներդրումներ իրականացնելու պատճառով բոյկոտի ենթարկեց բելառուսական «Բելառուս Նավթ» ընկերությանը: ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած հայտարարության մեջ նշված է. «Բելառուսական ընկերությունը բոյկոտի է ենթարկվել Իրանի նավթարդյունաբերության ոլորտում ներդրումներ կատարելու պատճառով, երբ Իրանը գտնվում է տնտեսական շրջափակումների մեջ»։ Հարկ է ավելացնել, որ Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումների հիմքով, յուրաքանչյուր ընկերություն, որը Իրանի նավթարդյունաբերական ոլորտում 20 միլիոն դոլարից ավելի ներդրումներ կիրականացնի, ԱՄՆ-ի կողմից բոյկոտի է ենթարկվելու: Հրապարակված...

Իրանի անվտանգության ծառայությունները քննադատել են ԱԳ նախարարությանը տեղեկության արտահոսքի համար

Իրանի անվտանգության ծառայություններին պատկանող Bultan News լրատվական կայքը, Իրանի ԱԳ նախարարության քննադատելով, հայտարարել է, որ նախարարությունից տեղեկության արտահոսք է տեղի ունենում: Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», արգենտինական Perfil օրաթերթը ձեռք էր բերել գաղտնի տեղեկություն այն մասին, որ Արգենտինայի կառավարությունը Սիրիայի նախագահի միջոցով գաղտնի պատգամ է հղել Իրանի ԱԳ նախարարությանը, որի համաձայն, պատրաստ է դադարեցնել Իսրայելի դեսպանատան ու հրեական կենտրոնի պայթեցման գործը, որում մեղադրվում էր Իրանը, և Իրանի հետ տնտեսական դրական հարաբերություններ սահմանել: Bultan News կայքը, նախարարությունից տեղեկության արտահոսքի կապակցությամբ...

Իրանի իշխանափոխությունը հենց ժողովրդի ցանկությամբ պիտի տեղի ունենա

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղարության հատուկ խորհրդական Ռոբերտ Այնհորնը, Վաշինգտոնում կայացած համաժողովի ընթացքում անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության որդեգրած քաղաքականությանը և այդ առնչությամբ ԱՄՆ-ի արձագանքներին, հայտարարել է.  «ԱՄՆ-ի քաղաքականությունը կենտրոնացած չէ Իրանում իշխանափոխություն իրականացնելու գործի վրա: Իրանի իսլամական համակարգը փոփոխության կենթարկվի այն ժամանակ, երբ հենց Իրանի ժողովուրդը այդ ուղղությամբ որոշում կայացնի: Իրանի իշխանությունները մեզ համար ընդունելի չեն, բայց այդ համակարգը պիտի փոխվի ժողովրդի միջոցով:  Վաշինգտոնն այս պահին միայն փորձում է փոխել Իրանի դիրքորոշումները...

Իրանցի քաղբանտարկյալը մահացել է հիվանդանոցում

Իրանական Saham News լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո ձերբակալված Մոհսեն Դոգմեչին բժշկական օգնություն չստանալու պատճառով մահացել է հիվանդանոցում: Կայքի մատուցմամբ, Դոգմեչին հայտնի վաճառական է եղել և մեղադրվել է քաղբանտարկյալների ընտանիքներին նյութական օժանդակություն ցուցաբերելու և Իրանի իսլամական համակարգի զինյալ ընդդիմադիր «Մուջահեդին» խմբակցությանը համակրելու համար: Ըստ Saham News-ի, բանտախցում գտնվելու ժամանակ Դոգմեչիին, որը տառապում էր շագանակագեղձի քաղցկեղից, բժշկական օգնություն չի ցուցաբերվել: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

Քուվեյթում մահապատժի են դատապարտվել երկու իրանցիներ

France Presse գործակալության հաղորդմամբ, Քուվեյթի դատախազության մի պաշտոնյա, որը բացահայտվել չի ցանկացել, հայտնել է, որ Քուվեյթի դատախազությունը, Իրանի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով, երկու իրանցիների ու մեկ քուվեյթցու մահապատժի է դատապարտել: Ըստ հիշյալ պաշտոնյայի՝ ձերբակալվածները մինչև 2010-ի մայիսը ծառայել են Քուվեյթի բանակում և փորձել են բանակի ու Քուվեյթում տեղակայված ամերիկացի զինվորների մասին տեղեկություններ փոխանցել Իրանի պահակազորին:Հրապարակված լուրերի համաձայն, այդ գործով նաև ցմահ ազատազրկման է դատապարտվել Սիրիայի մի քաղաքացի: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

Tuesday, March 29, 2011

Իսրայելը Արգենտինայից բացատրություն է պահանջում

Ըստ United Press International լրատվական գործակալության՝ Իսրայելի իշխանությունները Արգենտինայի կառավարությունից՝ Արգենտինայում Իսրայելի դեսպանատան ու հրեական կենտրոնի պայթյունի գործի քննությունը դադարեցնելու և Իրանի հետ տնտեսական դրական հարաբերություններ սահմանելու առնչությամբ բացատրություն է պահանջում: Գործակալության մատուցմամբ, Իսրայելի ԱԳ նախարարության խոսնակ Եգալ Փալմորը հայտարարել է. «Իսրայելը Արգենտինայի կառավարությունից բացատրություն է պահանջում: Եթե հրապարակված լուրերը իրականություն լինեն, դա կնշանակի Արգենտինայի իշխանություննրի անպատվությունը»: Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Արգենտինական Perfil օրաթերթը հայտարարել է,...

Արգենտինան ցանկանում է կարգավորել իր հարաբերությունները Իրանի հետ

BBC հեռուստաընկերության հաղորդմամբ, արգենտինական Perfil հանրահայտ օրաթերթը հայտարարել է, որ ձեռք է բերել մի գաղտնի տեղեկություն, որի համաձայն, Արգենտինայի ԱԳ նախարար Հեկտոր Թիմերմանը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի միջոցով իրանական կողմին փոխանցել է, թե Արգենտինայի կառավարությունը պատրաստ է փակված համարել Արգենտինայում Իսրայելի դեսպանատան և հրեական կենտրոնի պայթյունների գործով ընթացող դատավարությունը և Իրանի հետ տնտեսական դրական հարաբերություններ սկսել:Արգենտինան և Իսրայելը Իրանին մեղադրում են 1990-ին և 1994-ին Արգենտինայում Իսրայելի դեսպանատունը և հրեական կենտրոնը պայթեցնելու գործում: Հիշյալ գործը, որը հայտնի է AMIA անունով, շարունակվում է մինչև...

Ավստրիական ընկերությունը հրաժարվել է վառելիք տրամադրել իրանական ինքնաթիռին

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Ավստրիական OMV նավթարդյունաբերական ընկերությունը Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումների պատճառով հայտարարել էր, որ հրաժարվելու է համագործակցել իրանական կողմի հետ: Reuters գործակալության փոխանցմամբ, հիշյալ OMV ընկերությունը վերջնականապես հայտարարել է, որ այլևս չի թարմացնելու իրանական Iran Air ավիաընկերության հետ ունեցած իր պայմանագիրը և հրաժարվում է Վիեննայի օդանավակայանում իրանական ինքնաթիռներին վառելանյութ տրամադրելուց: Իրանական ինքնաթիռները սովորաբար Եվրոպա մեկնելիս Վիեննայի օդանավակայանում կանգ են առնում և պետք եղած վառելանյութը ստանում: Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումների արդյունքում,...

Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին չի հանդիպել Նովրուզի առիթով Թեհրանում գտնվող հրավիրյալ նախագահների ու պաշտոնյաների հետ

Իրանական պահպանողական ճամբարին պատկանող Jahan News լրատվական կայքը հերքել է կառավարական լրատվական կայքերի հրապարակած լուրերը, որոնց համաձայն, Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հանդիպումներ է ունեցել Նովրուզի առիթով Թեհրանում գտնվող հրավիրյալ նախագահների ու պետական պաշտոնյաների հետ: Jahan News-ի համաձայն, կառավարական լրատվական գործակալությունները չարամտորեն արտատպել էին անցյալ տարվա Նովրուզի տոնախմբության լուսանկարները, որտեղ Այաթոլլահ Խամենեին հանդիպումներ էր ունեցել հրավիրված մի շարք նախագահների հետ: Կայքը, հերքելով հրապարակված լուրերը, հայտարարել է, որ Իրանի առաջնորդը ոչ մի հանդիպում չի ունեցել հրավիրված նախագահների ու պետական պաշտոնյաների...

Ազգային հերոս, որը դատապատվել է լրտեսության մեղադրանքով

Al Arabiya հեռուստաընկերության հաղորդմամբ, իրանցի միջուկային գիտնական Շահրամ Ամիրին, որը 2009-ի հուլիսին Սաուդյան Արաբիայում անհետանալով հայտնվել էր ԱՄՆ-ում, մարտի 2-ին Իրանում կանգնելով դատարանի առաջ դատվել է որպես լրտես ու դավաճան: Հատկանշական է, որ իրանական կողմը նախապես հայտարարել էր, թե Ամիրին առևանգվել էր ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից։ 2010-ի հուլիսին վերադառնալով Իրան՝ նա դիմավորվեց որպես ազգային հերոս: Շահրամ Ամիրին նույն թվականին իրանական պետական հեռուստատեսության եթերում խոստովանել էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները իրեն առևանգել ու տարել էին Ամերիկա, սակայն իրեն հաջողվել է փախչել ու վերադառնալ Իրան: Ինչպես արդեն տեղեկացրել էր...

Monday, March 28, 2011

Ադրբեջանի մաքսային ծառայություններն էլ վիրավորեցին իրանցի զբոսաշրջիկներին

Ինչպես արդեն «Առաջին լրատվականը» ներկայացրեց Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների դժգոհությունները, մասնավորապես` հայ-իրանական սահմանին տեղի ունեցած դժվարությունների վերաբերյալ, որոնք զբոսաշրջիկներին էին պատճաառել հայ սահմանապահները, իրանական Tabnak լրատվական կայքը ներկայացրել է Ադրբեջնում իրանցի զբոսաշրջիկների դժվարություններն ու դժգոհությունները:Կայքի համաձայն, ադրբեջանցի սահմանապահները, սովորականից ավել են հետախուզել իրանցիներին ու անգամ փորձել են սահմանում իրանցի զբոսաշրջիկներին լուսանկարել, ինչը իրանցիների դժգոհության առիթ է հանդիսացել:Tabnak-ի հետ զրույցում իրանցի զբոսաշրջիկները դժգոհել են Ադրբեջանում տիրող կոռուպցիայից. զբոսաշրջիկների փոխանցմամբ,...

Իրանում «Իսլամն առանց հոգևորականության» շարժումն արդեն կազմավորվել է

Իրանի խորհրդարանի պատգամավոր և նախագահական ընտրությունների թեկնածու Մոհսեն Ռեզայիի եղբայրը՝ Օմիդվար Ռեզային, իրանական Khabar օրաթերթի հետ ունեցած հարցազրույցում ասել է. «Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո միշտ էլ եղել են անհատներ, որ հոգևորականության ու առաջնորդի դեմ են եղել: Ժամանակ առ ժամանակ նրանք ավելի էին ակտիվանում, և այսօր էլ այդ խավը փորձում է ավելի ներկայություն ունենալ քաղաքական ասպարեզում: Նմանօրինակ համոզումներ ունեցող անհատներ կան թե՛ կառավարության կազմում, թե՛ խորհրդարանում: Այսօր պետք է լրջորեն մտահոգվել իսլամական համակարգի համար, որովհետև մեր իսլամական հեղափոխության սյունը հենց հոգևորականությունն է»: Օմիդվար Ռեզային,...

Ահմադինեժադը փոխհատուցեց Բերդիմուհամեդովի լավությունը

Իրանական Entekhab լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Նովրուզի առիթով Իրան ժամանած Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովին նվիրել է երկտեղանի LSA մակնիշի ինքնաթիռ: Ահմադինեժադը այդ նվիրատվությունը արել է Բերդիմուհամեդովի լավությունը փոխհատուցելու նպատակով, երբ Թուրքմենստանի նախագահը Նովրուզի առիթով Իրանին էր նվիրել 1000 տոննա ալյուր: Բերդիմուհամեդովը Իրանի քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ թռել է իրեն նվիրված ինքնաթիռով ու ծանոթացել ինքնաթիռի կարողություններին: Նվիրված ինքնաթիռի գինը գնահատվում է 130 հազար ԱՄՆ դոլար: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

«Եթե Իրանը այս խաղին վերջ չտա, մենք կպատրաստվենք առճակատման»

Բահրեյնի ԱԳ նախարար Շեյխ Խալեդ Բեն Համադ Ալ Խալիֆեն, ամերիկյան The Wall Street Journal օրաթերթի հետ ունեցած զրույցի ընթացքում անդրադառնալով իր երկրում տիրող իրավիճակին, նախադեպը չունեցող սպառնալիքով հայտարարել է.  «Իրանի միջամտությունները կարող են նոր առճակատումների պատճառ դառնալ տարածաշրջանում: Իրանից եկող սպառնալիքները այս իրավիճակում, երբ Իրանի և նրա արաբ հարևանների միջև դրական հարաբերություններ գոյություն չունեն, տարածաշրջանում առկա անհամաձայնությունները կարող են շատ ծանր արդյունքի հասցնել:  Մենք պատասխանատվությամբ ենք մոտենում մեր կայունությանն ու անվտանգությանը, բայց այս պահին Իրանի և Պարսից ծոցի արաբական երկրների միջև լուրջ խոչընդոտներ...

Իրանում ազատականացվելո՞ւ են ալկոհոլային խմիչքների ներմուծումն ու վաճառքը

Իրանական Tejarat News լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի մաքսային ծառայությունները Նոր տարվա առիթով հրապարակել են ներմուծման և արտահանման մաքսային սակագների նոր գրքույկը, որտեղ ներկայացված են բոլոր ապրաքատեսակների ներմուծման ու արտահանման մաքսային սակագները: Հետաքրքրականն այն է, որ հիշյալ գրքույկում, ոչ ալկոհոլային խմիչքներից բացի, առաջին անգամ ներառված են ալկոհոլային խմիչքներն ու դրանց մաքսային գները: Ըստ կայքի՝ Իրանի մաքսային ծառայությունների կողմից հրապարակված գրքույկի 98-99 էջերում ներկայացված 22-րդ հոդվածում նշված է, որ ալկոհոլային խմիչքների (վիսկի, գարեջուր, օղի և այլն) ներմուծման մաքսային սակագները կազմում են շուկայականի գների 4%-ը: Հետաքրքրականն...

Ցույց Մոսկվայում՝ հաջակցություն Իրանի

Իրանական Aran լրատվական գործակալության հաղորդմամբ, ՌԴ լիբերալ դեմոկրատական կուսակցությունը, հաջակցություն Իրանի, Մոսկվայում Իրանի դեսպանատան շենքի առջև ցույց էր կազմակերպել: Ցուցարարները իրենց հետ պաստառներ էին կրում, որոնց վրա գրված էր. «ՆԱՏՕ-ն ագրեսոր է», «Իրան-Ռուսաստան՝ հավերժ բարեկամներ»: ՌԴ լիբերալ դեմոկրատական կուսակցությունը, Վլադիմիր Ժիրինովսկիի գլխավորությամբ, օրեր առաջ էլ բողոքի ցույց էր իրականացնել՝ ի նշան Լիբիայում ՆԱՏՕ-ի միջամտությունների դեմ բողոքի: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

Իրանի և Հայաստանի նախագահները հանդիպեցին

Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Իրանի և Հայաստանի նախագահները, իրանական Նովրուզի առիթով հանդիպելով միմյանց, նշել են երկու երկրների միջև գոյություն ունեցող դրական հարաբերությունները: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հանդիպման ընթացքում դրական է գնահատել Իրանի և Հայաստանի միջև առկա հարաբերությունները: Նա հայտարարել է. «Իրանն ու Հայաստանը իրենց ազգային շահերի և խաղաղության ու բարեկամության նպատակով օր օրի ավելի են զարգացնում միմյանց միջև եղած հարաբերություններն ու համագործակցությունը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին, անդրադառնալով Նովրուզի գաղափարին, հայտարարել է. «Նովրուզը կարող է շատ կարևոր դերակատարություն ունենալ երկու ազգերի...

Իմ պատրաստած առաջին ռեպորտաժը

Արդեմ մի քանի օր է, ինչ իրանցի զբոսաշրջիկները Նովրուզի առիթով գտնվում են Հայաստանում: Այդ իսկ պատճառով փորձեցինք «Առաջին լրատվականի» ինտերնետային հեռուստատեսության համար պատրաստել մի ռեպորտաժ, նրանց մասին:Սա իմ պատրաստած առաջին ռեպորտաժն է...

Իրանի իշխանությունները չե՞ն աջակցում Սիրիայի ազատատենչ ժողովուրդին

Արթին Առաքելյան Արդեն մի քանի օր է, ինչ արաբական երկրներում տեղի ունեցած փոփոխության ալիքները հասել են Սիրիա: Լուրերի համաձայն արդեն մի քանի տասնյակ զոհեր են գրանցվել՝ ոստիկանության ու ցացարարների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում:  Հետաքրքրականն այն է, որ իրանի իշխանությունները, թեև ապացուցում են, որ աջակցում են տարածաշրջանի մուսուլման ժողուրդների արթնությունը, բայց մի կերպ կարծես Սիրիան բացառություն է կազմում իրանական կողմի համար:  Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի Մաշհատ քաղաքում ունեցած նոր տարվա առաջին ելույթը կարելի է դրա պարզ օրինակը համարել: Այաթոլլահ Խամենեիին իր ելույթում հայտարարել էր, որ իրանը աջակցում է Թունիսի,...

Friday, March 25, 2011

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը հատուկ զեկուցող է նշանակել Իրանի համար

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայությունը հաղորդում է, որ Ժնևում կայացած ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի ավարտին խորհուրդը հատուկ զեկուցող է նշանակել Իրանում մարդու իրավունքների հարցերի վերահսկողություն կատարելու համար: Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը 1984-ին և 2002-ին էլ Իրանի համար հատուկ զեկուցող էր նշանակել: Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել Իրանում մարդու իրավունքների ոտնահարության ծավալի ընդլայնման կապակցությամբ: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը Իրանի իշխանություններից պահանջել է համագործակցել Իրանի համար նշանակված զըկուցողի հետ ու նրան տրամադրել հարկ եղած տեղեկությունները: Իրանում մարդու իրավունքների...

Իրանն իր երկրում ցույցերը կասեցնելու նպատակով Բահրեյնում անհանգստություններ է հրահրում

«Հիզբոլլահի» նախկին առաջնորդ Սաբհի Թաֆիլին, Al Arabiya հեռուստաընկերության հետ զրույցի ընթացքում անդրադառնալով տարածաշրջանի վերջին իրադարձություններին, հայտարարել է. «Ոմանք Իրանում ժողովրդական ցույցերը կասեցնելու նպատակով Բահրեյնում անհանգստություններ են հրահրում»: Թաֆիլին իր խոսքերի շարունակության մեջ, քննադատելով Բահրեյնում «Հիզբոլլահի» ունեցած դերակատարությանը, ավելացրել է. «Տարիներ է՝ ինչ «Հիզբոլլահի» զենքը ուղղված չէ Իսրայելի դեմ, այս պահին նրա զենքը ուղղված է ներքին դաշտում գործող լիբանանցիների դեմ: Նրանք իրենց զենքը անաղարտ պահելու համար պիտի այն ուղղեր Իսրայելի դեմ»: Հարկ է ավելացնել, որ Սաբհի Թաֆիլին «Հիզբոլլահի» առաջին առաջնորդն է եղել,...

Իրանին պետք է վերջ տալ Քադաֆիի օրինակով

Associated Press գործակալության հաղորդմամբ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Ռուսաստան կատարած իր այցելության ընթացքում, ռուսական Вести հեռուստաընկերության հետ զրույցում անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետությանը, հայտարարել է. «Իրանի իսլամական համակարգը ագրեսիվ իշխանություն է, որը երազում է տիրել ամբողջ աշխարհին, ուրեմն պետք է վերջ տալ նրան: Եթե մենք պարտավորված ենք վերջ տալ Քադաֆիի համակարգին, նույն կերպով էլ պիտի վարվենք Իրանի համակարգի հետ: Իրանը ղեկավարում է Խամենեին, ու ես նրա մոտ տեսել եմ զզվանք արդի աշխարհի նկատմամբ: Այս պահին ամենակարևորն այն է, որ Իրանին արգելենք ատոմային ռումբ ձեռք բերել, որովհետև եթե Իրանի իշխանությունը ատոմային...

Պարսից ծոցի երկրները կասկածյալ շիաներին հեռացնում են իրենց երկրներից

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության փոխանցմամբ, Քուվեյթի Al Seyassah օրաթերթը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրները, մասնավորապես Բահրեյնը, մտադիր են իրենց երկրներից հեռացնել կասկածյալ շիա մուսուլմաններին: Օրաթերթի մատուցմամբ, Պարսից ծոցի երկրների իշխանությունները համոզված են, որ Լիբանանի «Հիզբոլլահ» խմբակցությունը և Իրանի հեղափոխական պահակազորը իրենց անդամներին ուղարկել են Բահրեյնում պայքարելու նպատակով: Բահրեյնի իշխանությունների որոշմամբ, այսուհետ «Հիզբոլլահի» և Իրանի պահակազորի հետ համագործակցության մեջ կասկածվող անհատները Բահրեյն մուտք գործելու թույլտվություն չեն ստանալու: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

Սերժ Սարգսյանը Նովրուզի առիթով մեկնելու է Իրան

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, արդեն 5 երկրների նախագահներ համաձայնություն են հայտնել մասնակցելու Նովրուզի առիթով Թեհրանում կայանալիք տոնախմբությանը: Իրանի նախագահի գրասենյակի միջազգային բաժնի ղեկավար Մուհամադ Ռեզա Ֆորղանին Fars գործակալությանը փոխանցել է. «Մինչ այս պահը Աֆղանստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Հայաստանի ու Իրաքի նախագահները համաձայնություն են հայտնել մասնակցելու Նովրուզի առիթով կայանալիք տոնախմբությանը»: Հիշյալ տոնախմբությունը կայանալու է մարտի 27-ին Թեհրանում: Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել Նովրուզի տոնախմբությանը, և նրան փոխարինելու է Ադրբեջանի փոխվարչապետը: Արթին Առաքելյան«Առաջին»...

Իրանի պահակազորը մտահոգված է Ահմադինեժադի կողմնակիցների հավանական դավադրություններով

«Առաջին լրատվականը» արդեն տեղեկացրել է Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի պահպանողական քաղաքական ու հոգևորական կողմնակիցների՝ վերջին շրջանում հրապարակած մտահոգությունների մասին, թե ապագայի դավադիրները լինելու են Իրանի նախագահ Ահմադինեժադի և Ռահիմ Մաշայիի կողմնակիցները: Այդ թեմայով Իրանի պահակազորին պատկանող Javan օրաթերթը հարցազրույց է ունեցել Այաթոլլահ Խամենեիի կողմնակից Հոջաթոլիսլամ Մեհդի Թաեբի հետ: Javan-ը հարց է ուղղել Թաեբին, թե արդյոք Ահմադինեժադի կողմնակիցները հնարավորություն ունե՞ն ապագայում դավադրություն կազմակերպելու իսլամական համակարգի դեմ:  Թեև Թաեբը անտեղի է համարել հիշյալ մտավախությունը և հայտնել է, որ նրանք հնարավորություն...

Սիրիացի ցուցարարները վանկարկում էին. «Ո՛չ «Հիզբոլլահ», ո՛չ Իրան»

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, վերջին օրերի ընթացքում Սիրիայի տարբեր քաղաքներում ծայր առած ժողովրդական ցույցերի ընթացքում ցուցարարների հիմնական լոզունգներից էր «Ո՛չ «Հիզբոլլահ», ո՛չ Իրան» կարգախոսը: Ըստ լրատվամիջոցների՝ սիրիացի ցուցարարները հիշյալ լոզունգով ընդդիմացել են Սիրիայի իշխանությունների՝ Լիբանանի «Հիզբոլլահ» խմբակցության և Իրանի իշխանությունների հետ դաշնակցելու քաղաքականությանը: Հատկանշական է, որ Իրանում տեղի ունեցած ցույցերի ընթացքում էլ իրանցի ցուցարարները նմանօրինակ մի լոզունգով էին հանդես գալիս. «Ո՛չ Գազա, ո՛չ Լիբանան, կյանքս մատաղ Իրանին»: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

ԱՄՆ-ը մեղադրանք է ներկայացրել 4 քաղաքացիների, որոնք փորձում էին Իրանին վաճառել F-5 մակնիշի ինքնաթիռների շարժիչներ

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, ԱՄՆ դաշնային դատախազությունը քրեական գործ է հարուցել 4 քաղաքացիների դեմ, որոնք մտադիր էին Իրանին վաճառել F-5 մակնիշի ռազմական ինքնաթիռների 22 շարժիչներ:ԱՄՆ դաշնային դատախազության տվյալների համաձայն, հիշյալ շարժիչները պահվում էին Մայամեյ քաղաքում գտնվող մի պահեստում:Ըստ լուրերի՝ ԱՄՆ մաքսային գաղտնի գործակալները ինտերնետում հանդիպել էին մի գովազդի, որտեղ հայտարարված էր F-5 մակնիշի ինքնաթիռների շարժիչի վաճառքի մասին: Նրանք, որպես գնորդ ներկայանալով, բացահայտել են, որ շարժիչներ վաճառողները՝ Ֆելիպե Էչեվերին և նրա ընտանիքի երեք անդամները, մտադիր են շարժիչները վաճառել Իրանին:Գործարքի հիմնական նպատակը...

Իմամ Խոմեյնիի թոռը դատապարտեց Մուսավիի և Քարուբիի կալանավորումը

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի թոռը՝ Եասեր Խոմեյնին, հանդիպելով վերջերս գրավի դիմաց ազատ արձակված Մեհդի Քարուբիի որդուն՝ Ալի Քարուբիին և դատապարտեց Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդներ Միր Հուսեյն Մուսավիի ու Մեհդի Քարուբիի կալանավորումը:Եասեր Խոմեյնին, Մուսավիի և Քարուբիի կալանավորումը անընդունելի համարելով, հայտարարել է. «Հույս ունեմ, որ այս նոր տարվա ընթացքում օրենքի կայացման ականատեսը լինենք, և իշխանությունը ժողովրդի, քաղաքական գործիչների ու հեղափոխության ավագների հետ ավելի տրամաբանորեն կվարվի:Իմամ Խոմեյնիի թոռները Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո...

Ալիևը չի մասնակցելու Թեհրանում Նովրուզի տոնախմբությանը

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Թերանում Նովրուզի առիթով կազմակերպվելիք տոնախմբությանը չի մասնակցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ըստ գործակալության՝ Իրանի հեռահաղորդակցության նախարար Ռեզա Թաղիփուրը, անցյալ ամիս այցելելով Բաքու, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերն էր հանձնել Ադրբեջանի նախագահին, իսկ օրեր առաջ պարզ է դարձել, որ Ալիևը չի մասնակցելու հիշյալ տոնախմբությանը, և նրան փոխարինելու է Ադրբեջանի փոխվարչապետ Իլչին Էֆենդիևը:Հարկ է նշել, որ Նովրուզի առիթով Իրանի նախագահը Թեհրան է հրավիրել Աֆղանստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Իրաքի և Թուրքիայի նախագահներին: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

Pages 381234 »
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը