Monday, March 28, 2011

Ադրբեջանի մաքսային ծառայություններն էլ վիրավորեցին իրանցի զբոսաշրջիկներին

Ինչպես արդեն «Առաջին լրատվականը» ներկայացրեց Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների դժգոհությունները, մասնավորապես` հայ-իրանական սահմանին տեղի ունեցած դժվարությունների վերաբերյալ, որոնք զբոսաշրջիկներին էին պատճաառել հայ սահմանապահները, իրանական Tabnak լրատվական կայքը ներկայացրել է Ադրբեջնում իրանցի զբոսաշրջիկների դժվարություններն ու դժգոհությունները:
Կայքի համաձայն, ադրբեջանցի սահմանապահները, սովորականից ավել են հետախուզել իրանցիներին ու անգամ փորձել են սահմանում իրանցի զբոսաշրջիկներին լուսանկարել, ինչը իրանցիների դժգոհության առիթ է հանդիսացել:
Tabnak-ի հետ զրույցում իրանցի զբոսաշրջիկները դժգոհել են Ադրբեջանում տիրող կոռուպցիայից. զբոսաշրջիկների փոխանցմամբ, եթե մեկը ցանկանում է այցելել Ադրբեջան, անպայման պիտի վստահ լինի, որ մեծ գումար է մսխելու` միայն սահմանապահ ծառայություններին կաշառք տալով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը