Monday, March 28, 2011

Իրանում «Իսլամն առանց հոգևորականության» շարժումն արդեն կազմավորվել է

Իրանի խորհրդարանի պատգամավոր և նախագահական ընտրությունների թեկնածու Մոհսեն Ռեզայիի եղբայրը՝ Օմիդվար Ռեզային, իրանական Khabar օրաթերթի հետ ունեցած հարցազրույցում ասել է. «Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո միշտ էլ եղել են անհատներ, որ հոգևորականության ու առաջնորդի դեմ են եղել: Ժամանակ առ ժամանակ նրանք ավելի էին ակտիվանում, և այսօր էլ այդ խավը փորձում է ավելի ներկայություն ունենալ քաղաքական ասպարեզում: Նմանօրինակ համոզումներ ունեցող անհատներ կան թե՛ կառավարության կազմում, թե՛ խորհրդարանում: Այսօր պետք է լրջորեն մտահոգվել իսլամական համակարգի համար, որովհետև մեր իսլամական հեղափոխության սյունը հենց հոգևորականությունն է»:

Օմիդվար Ռեզային, առանց Ահմադինեժադի թիմին անդրադառնալու, ավելացրել է, որ եթե հոգևորականությունը դուրս դրվի քաղաքական ասպարեզից, անհամաձայնությունների տարափը երկրում ավելանալու է:

Հատկանշական է, որ Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին անցյալ տարվա ընթացքում մի նամակ ուղղեց երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին ու զգուշացրեց, թե ոմանք փորձում են նրան դուրս հանել երկրի քաղաքական ասպարեզից:

Հարկ է նշել, որ, ինչպես տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», վերջին օրերին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմնակիցները հրապարակավ ու բացահայտ կերպով սկսել են քննադատել Այաթոլլահ Խամենեիի վստահելի հոգևորականներին, մի բան, որ Իրանում նախադեպը չի ունեցել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը