Monday, June 06, 2011

Ինչո՞ւ Ահմադինեժադը Հայաստան չայցելեց

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», հունիսի 6-ին Իրանի նախագահի այցը Հայաստան վերջին ժամերին հետաձգվեց: Իրանական կողմը հայտարարեց, որ այցի հետաձգման հիմնական պատճառը հայկական կողմում ստորագրվելիք պայմանագրերի պատրաստ չլինելն է եղել:

Իսկ արդեն ժամեր անց իրանական Fararu լրատվական կայքը հաղորդել է, որ պետական մի պաշտոնյա, որը չի ցանկացել բացահայտվել, լրատվական կայքին փոխանցել է, որ Ահմադինեժադի այցի հետաձգման հիմնական պատճառը ոչ թե պայմանագրերի բացակայությունն է եղել, այլ այն, որ նախագահին ուղեկցող երկու պետական պաշտոնյաներ երկրից դուրս գալու թույլտվություն չեն ունեցել:

Հիշյալ աղբյուրը Fararu-ին փոխանցել է, որ Ահմադինեժադին ուղեկցող երկու պաշտոնյաներ, Իրանում ունեցած խնդիրների պատճառով, երկիրը թողնելու թույլտվություն չեն ունեցել, հետևաբար վերջին ժամերին նախագահն ու իր անձնակազմը հնարավորություն չեն ունեցել մեկնել Իրանից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

2 Պատգամ:

Observer said...

Արթին, սա մի տեսակ տարօրինակ չի թվում քե՞զ: Ուզում եմ ասել` դուրս է գալիս, որ հերիք չի, որ իրանական կողմի մեղքով է այցը հետաձգվել, դեռ մի բան էլ Իրանը Հայաստանին է մեղավոր դուրս բերում:

Ես իմ բլոգում մի բան եմ դրել` խնդրում եմ նայիր, ասա ի՞նչ կարծիքի ես.
http://ditord.com/2011/06/06/whats-in-the-last-minute-cancellation-of-ahmadinejad-visit/

Artin Arakelian said...

Դե ճիշտ էս ասում, իրանի մեղքով ա, որ Ահմադինեժադը չի եկել, հենց էս լուրի մեջ էլ դրա նշույլները կան: Բայց նաեւ հետաքրքիր է Վահան Հովաննեսյանի ներկայացրած վարկածը, որ իրանական կողմը նոր հարցեր է դրել օրակարգի վրա եւ դրա համար էլ Հայաստանը հետաձգել է հանդիպումը ու իրանն էլ ասել ա որ փաստաթղթերը պատրաստ չեն եղել:
Ես դրա մասին BBC-ի հարցազրույցումս էլ ասեցի, որ մեծ հավանականությամբ այդ նոր խնդիրը Արցախի ու այնտեղ խաղաղապահ ուժերի տեղակայման հետ ա կապված: Նաեւ պիտի հաշվի առնենք, որ Հայաստանը մի կերպ իր հարաբերությունները բարեկարգում ա Իսրայելի հետ դա էլ կարողա մտահոգի իրանին:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը