Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Իրանի նախագահի տեղեկատվության բաժնի ղեկավար Մուհամադ Հասան Սալեհին հայտարարել է, որ Ահմադինեժադի՝ Հայաստան կատարելիք այցելության հետաձգվելու պատճառն այն է եղել, որ հայկական կողմը ստորագրվելիք պայմանագրերի օրինակները չէր պատրաստել։ Այդ հանգամանքն էլ պատճառ է դարձել, որ Իրանի նախագահը հետաձգի իր այցելությունը:
Սալեհին նաև ավելացրել է, որ Ահմադինեժադի այցելությունը պայմանավորված կլինի նրանով, թե հայկական կողմը երբ կպատրաստի ստորագրվելիք պայմանագրերը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment