Wednesday, June 08, 2011

Ադրբեջանը դադարեցրեց «Իմամ Խոմեյնի» օգնության կոմիտեի աշխատանքները


Իրանական Aran լրատվական կայքը, վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությանը, հաղորդել է, որ Ադրբեջանի դատական իշխանությունը դադարեցրել է երկրում իրանական «Իմամ Խոմեյնի» օգնության կոմիտեի աշխատանքները:Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ դատական իշխանությունները հիշյալ կազմակերպության աշխատանքները դադարեցրել են այն պատճառաբանությամբ, թե իրանական կազմակերպությունն իր իրավական անձի փոփոխության մասին տեղյակ չի պահել ադրբեջանական իշխանություններին:Իրանական Aran-ի փոխանցմամբ, այս պահին աշխատում է միայն «Իմամ Խոմեյնի» պոլիկլինիկան, որը կազմում է այդ կազմակերպության աշխատանքի միայն 30%-ը:Փորձագետների համոզմամբ՝ Ադրբեջանի իշխանություններն իրանական այդ կազմակերպության աշխատանքները դադարեցնելով երկու նպատակ են հետապնդում. նախ փորձում են ապացուցել, որ իրենք իրենց ուժերով հնարավորություն ունեն աղքատության դեմ պայքար ծավալելու և այլևս իրանական նմանօրինակ կազմակերպությունների օգնության կարիքը չունեն, և երկրորդ՝ ԱՄՆ-ին ու Իսրայելին, որոնք հակադրված են Իրանի հետ, ցույց են տալիս, որ Ադրբեջանը համաձայն է Արևմուտքի դիրքորոշումներին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը