Wednesday, June 08, 2011

Իրանցի աղջիկներին վաճառքի համար փոխադրում են Ադրբեջան


Իրանական Dadna լրատվական կայքի հաղորդմամբ, վերջին տարիներին դեպի Դուբայ իրանցի աղջիկների թրաֆիքինգը մեծ աճ էր արձանագրել և լուրջ սկանդալներ առաջացրել իրանական ներքաղաքական դաշտում:
Կայքի փոխանցմամբ՝ իրավիճակը կրկնվում է, այս անգամ սակայն՝ Ադրբեջանում:
Ըստ Dadna-ի՝ իրանցի աղջիկներն ու կանայք աշխատանք կամ ուսում ստանալու հույսով դիմում են մի շարք կազմակերպությունների: Այդ կազմակերպություններն էլ նախ նրանց որպես զբոսաշրջիկ փոխադրում են Ադրբեջանի տարածք, և երբ արդեն թակարդն ընկած աղջիկները թմրանյութերից կախում են ստանում, նրանց մարմնավաճառության համար վաճառում են Ադրբեջանում և Արևելյան Եվրոպայում աշխատող կազմակերպություններին:
Կայքը մեղադրում է Իրանի ԱԳՆ-ին և զբոսաշրջության կազմակերպությանը կրավորական մոտեցում ցուցաբերելու համար:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը