Wednesday, June 08, 2011

«Չլիներ առաջնորդի հրամանագիրը՝ Ահմադինեժադը չէր կատարի նրա ցանկությունը». Ղոլամ Հուսեյն Էլհամ

Իրանական Rasa News լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի նախագահի իրավական հարցերի խորհրդական Ղոլամ Հուսեյն Էլհամը, Ղոմ քաղաքում երկրի մտավորկանների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Իրանի առաջնորդին վերապահված՝ պետական հրամանագրի իրավունքի կարևորությանը, հայտարարել է. «Եթե Իրանի առաջնորդի պետական հրամանագիրը նախագահի առաջին տեղակալի և հետախուզության նախարարի հարցերում չլինեին, նրա ցանկությունները չէին իրագործվելու»։

Էլհամը, իր խոսքը շարունակելով, նաև ավելացրել է. «Օրինակ՝ երբ նախագահ Ահմադինեժադը հեռացրեց երկրի հետախուզության նախարար Մոսլեհիին, նախարարը առաջնորդի պետական հրամանագրով կրկին վերադարձավ իր պաշտոնին, որովհետև առաջնորդը լավ էր գիտակցում, որ եթե հետախուզության նախարարի պաշտոնը թափուր մնար, անդառնալի հետևանքներ կարող էր ունենալ Իրանի համար: Իսկ եթե առաջնորդ այաթոլլահ Խամենեիի պետական հրամանագիրը չլիներ, այդ խնդիրը դեռ չլուծված կմնար, ու չէր իրագործվի առաջնորդի ցանկությունը»։

Հատկանշական է, որ սա առաջին անգամ է, երբ նախագահի որևէ խորհրդական հայտարարում է, որ եթե առաջնորդի պետական հրամանագիրը չլիներ, նախագահը հրաժարվելու էր նրա ցանկությունը իրագործելուց:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը