Wednesday, December 22, 2010

«Երկիրը ոչ իմաստուն ղեկավարելու արդյունքում իսլամական համակարգը փլուզվելու է»

Իրանի Իսլամական Հանրապետության բանիմացների և համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահ Այաթոլահ Հաշեմի Ռաֆսանջանին, Ղոմ քաղաքում կրոնավորների հետ ունեցած հանդիպման ընթացքում երկրում առկա դժվարությունները մատնանշելով, հայտարարել է. «Մեր առաջին խնդիրը, Իսլամական Հանրապետության Սահմանադրությունն է, որը բազմաթիվ սխալ կետեր ունի, որոնք պիտի բարեփոխվեն: Հիմնական սխալներից կարելի է նշել այն, որ թույլատրելի չէ, որ երկրում ամբողջ ուժը կենտրոնացած լինի մեկ անհատի ձեռքում, որովհետև նմանօրինակ կենտրոնացումը առհասարակ նեխածություն ու կոռուպցիայի պատճառ է դառնում: Երկրորդ խնդիրն այն է, որ, ըստ երևույթին, առաջնորդ Այաթոլահ Խամենեին համակարգի ապագայի և իրենից հետո եկող առաջնորդի ուղղությամբ նախաձեռնություններ է կատարում: Երևում է, որ նա իր ավագ որդի Մուջթաբա Խամենեիին է արժանի տեսնում ապագա առաջնորդության համար»։
Հաշեմի Ռաֆսանջանին, իր ելույթի ավարտին համակարգի ապագային մասին իր ունեցած մտավախություններին անդրադառնալով, ավելացրել է. «Երկիրը ոչ իմաստուն ղեկավարելու արդյունքը միայն համակարգի փլուզումն է: Համակարգի ղեկավարները կրոնի անվան տակ այնքան վատ են աշխատել, որ չի բացառվում՝ մեր համակարգը ապագայում վերածվի աշխարհիկ համակարգի»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը