Wednesday, December 22, 2010

Ահմադինեժադի առաջին տեղակալը մեղադրվեց կոռուպցիայի մեջ

Իրանի դատական համակարգը, ի վերջո, Իրանի նախագահ Ահմադինեժադի առաջին տեղակալ Մուհամադ Ռեզա Ռահիմիին կոռուպցիայի գործով պաշտոնապես մեղավոր ճանաչեց:
Ավելի քան մեկ տարի է, ինչ Իրանում խորհրդարանի ուսումնասիրական կենտրոնն ու մի շարք այլ պետական այրեր նախագահի առաջին տեղակալ Ռահիմիին մեղադրում են կոռուպցիայի հանցանքով: Խնդիրն այն ժամանակ առաջացավ, երբ մի շարք պատգամավորներ Ռահիմիին մեղադրեցին, որ նա խորհրդարանի 8-րդ նստաշրջանի ընտրությունների ժամանակ հազարավոր դոլարներով է կաշառել մի շարք պատգամավորների: Այն ժամանակ բողոքարկու պատգամավորները, Ռահիմիի դեմ դատական հայց ներկայացնելով, պահանջեցին իմանալ, թե այդ գումարները, որոնք վերջինս որպես ընտրակաշառք վճարել է մի շարք պատգամավորների, ինչ միջոցով են փոխանցվել Ռահիմիին:
Միևնույն ժամանակ բողոքարկու պատգամավորները նաև պարզեցին, որ Ռահիմին ուղղակի սնվում է նախագահի գրասենյակի ղեկավար Ռահիմ Մաշայիի կլանի միջոցով, բայց և այնպես դա ապացուցել չկարողացան:
Դեկտեմբերի 21-ին, ի վերջո, դատական իշխանության խոսնակը Ռահիմիին պաշտոնապես մեղավոր ճանաչեց ու հայտարարեց, թե հետաքննությունների արդյունքում Ռահիմին պետք է, դատարանում ներկայանալով, պատասխանի իր դեմ ուղղված մեղադրանքներին:
Փորձագետների կարծիքով, Իրանի պահպանողական թևի մի շարք խմբավորումներ, նախագահի ամենամոտիկ երկու թիմակիցներին՝ Ռահիմիին ու Մաշայիին թիրախ դարձնելով, փորձում են, Իրանի առաջնորդի կողմից կառավարության աջակցությունն ու հովանավորությունը ծախսատար դարձնելով, այդ հովանավորությունները փակուղի մտցնել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը