Wednesday, December 22, 2010

Ծայրահեղական «Ջունդոլահ» կազմակերպությունը խոստացել է մահապատժի ենթարկել առևանգված միջուկային փորձագետին

«Ջունդոլահ» խմբավորման խոսնակ Աբդոլռաուֆ Ռիգին հայտարարել է, որ շուտով իրանցի առևանգված միջուկային գիտնական Ամիր Հուսեյն Շիրանին մահապատժի է ենթարկվելու:
Ինչպես հաղորդում է «Alarabiya» հեռուստաալիքը, Ռիգին «Ալ Շարղ Ալոսաթ» օրաթերթի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ, «Ջունդոլահ» խմբակցության ղեկավար խորհրդի որոշման համաձայն, իրանցի առևանգված միջուկային գիտնականը մահապատժի է ենթարկվելու:
Աբդոլռաուֆ Ռիգին, զրույցի ընթացքում վերջին օրերին Իրանի իշխանությունների կողմից մահապատժի ենթարկված 11 հոգուն անմեղ հայտարարելով, «Ալ Շարղ Ալոսաթ»-ին հայտնել է. «Այդ 11 հոգին մեր կազմակերպության անդամ չէին, այլ միայն ազգակցական կապեր են ունեցել կազմակերպության մի շարք անդամների հետ: Նրանք անմեղ են եղել»։
Իրանի իշխանությունները Չաբահարում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից օրեր անց հայտարարեցին, որ Զահեդան քաղաքում մահապատժի են ենթարկել «Ջունդոլահ» խմբակցության անդամներից 11-ին:
Հարկ է նշել, որ իրանցի առևանգված միջուկային փորձագետ Ամիր Հուսեյն Շիրանին մոտ երեք շաբաթ առաջ մի տեսանյութում, որը տարածվեց հենց «Alarabiya» հեռուստաընկերության կողմից, բացահայտումներ էր կատարել Իրանի միջուկային մի շարք աշխատանքների մասին և միջուկային աշխատանքները վերահսկող մի շարք պետական այրերի անուններ էր բացահայտել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը