Wednesday, December 22, 2010

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Իրանից պահանջեց ազատ արձակել բոլոր այլախոհ բանտարկյալներին

Ֆանսիայի ԱԳ նախարար Միշել Ալիո Մարին հանդես է եկել մի հայտարարությամբ և խիստ քննադատել մարդու իրավունքների ոտնահարումները Իրանում: Նախարարը նաև կինոռեժիսորներ Ջաֆար Փանահիի և Մոհամադ Ռասուովի ձերբակալության և ստեղծագործելու իրավունքից զրկելու համար Իրանի իշխանություններին քննադատելով՝ հայտարարեց. «Իրանի իշխանությունները, արվեստագետներին ձերբակալելով ու ստեղծագործության իրավունքից զրկելով, խեղաթյուրում են հենց Իրանի դիմապատկերը»։
Ալիո Մարին իր հայտարարության ավարտին Իրանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել բոլոր այլախոհներին և վերջ դնել Իրանում խոսքի ու մտքի ազատության ոտնահարումներին:
Հարկ է ավելացնել, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությանից հետո ֆրանսիացի մի շարք այլ նախարարներ ու մտավորականներ Ջաֆար Փանահիին 6 տարի ազատազրկման դատապարտելու համար խիստ քննադատեցին Իրանի իշխանություններին ու պահանջեցին՝ Փանահիին և Իրանի բանտերում գտնվող մյուս այլախոհների անհապաղ ազատարձակումը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը