Wednesday, December 22, 2010

«Հյուսիսային Կորեան բավարար է, Իրանը միջուկային չպետք է դառնա»

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիամ Ֆոքսը, Դուբայ կատարած իր այցի ընթացքում Իրանի միջուկային աշխատանքների մասին մտահոգություն հայտնելով, միջազգային հանրությանը զգոնության կոչ ուղղեց՝ թույլ չտալ, որ Իրանը մի նոր Հյուսիսային Կորեայի վերածվի:
Ֆոքսը Դուբայում ներկա բրիտանական զինուժի ու Դուբայի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ ու տեսնել, թե ինչպես է Իրանը վերածվում է մի նոր Հյուսիսային Կորեայի: Եթե միայն Հյուսիսային Կորեայի փորձը նկատի ունենանք, այլևս չպետք է թույլ տանք, որ Պարսից ծոցի տարածաշրջանում միջուկային զենքի տարածումով նոր մրցակցություն սկսվի:
Ֆոքսի համոզմամբ, Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումները ազդեցիկ են եղել, և փաստ է, որ Իրանը ամեն օր ավելի է մեկուսանում:
Հարկ է նշել, որ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի հայտարարությունները հնչում են այն պահին, երբ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականությունների հանձնաժողովը վավերացրել է Մեծ Բրիտանիայի հետ Իրանի բոլոր հարաբերությունները խզելու բանաձևը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը