Friday, April 15, 2011

Իրանը չի կարող անտարբեր մնալ Բահրեյնում կատարվող իրադարձությունների հանդեպ

Իրանական Fars գործակալության փոխանցմամբ, Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ին հղած իր նամակում ՄԱԿ-ից պահանջել է լուրջ միջոցներ ձեռնարկել Բահրեյնի ժողովրդի դեմ ծավալվող բռնությունները կանխելու ուղղությամբ:

Սալեհին իր նամակում նշել է. «Երևում է, որ, հակառակ այլ երկրներում տիրող իրավիճակներին ցուցաբերած ուշադրությանը, ՄԱԿ-ը պատշաճ ուշադրություն չի դարձնում Բահրեյնում կատարվող իրադարձություններին: Բահրեյնի ժողովրդական ընդվզումն էլ, ինչպես Թունիսում և Եգիպտոսում տեղի ունեցած ցույցերը, հասարակության արդար իրավունքների պաշտպանության ակնկալիքով է տեղի ունենում: Մենք համոզված ենք, որ Բահրեյնի խնդիրները ռազմական լուծում չունեն, և արտաքին ուժերին ապավինելով՝ սեփական ժողովրդի արդար պահանջերը ոտնահարելը առկա խնդիրները չի լուծելու:

Իրանի Իսլամական Հանրապետությունը չի կարող անտարբեր մնալ Բահրեյնում կատարվող իրադարձությունների ու դրանցից բխած հետևանքների հանդեպ, որովհետև ներկա իրավիճակը շարունակվելու պարագայում ավելի խոցելի կդառնա Պարսից ծոցի կայունությունն ու անվտանգությունը, ինչը լուրջ բացասական ազդեցություն կարող է թողնել միջազգային հանրության վրա»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը