Friday, April 15, 2011

«Քաթարում տեղակայված ամերիկյան ռազմակայանները չի կարելի օգտագործել Իրանին հարվածելու համար»

Իրանական Asr Iran լրատվական կայքի հաղորդմամբ, Քաթարի վարչապետ և ԱԳ նախարար Համադ Բեն Ջասեմ Ալ Սանին, ամերիկյան ABC News հեռուստաընկերության հետ զրույցում քննադատելով Իրանի դեմ որդեգրած ԱՄՆ-ի քաղաքականությունը, հայտարարել է. «Իրանը մեծ և հզոր երկիր է, ուստի պետք չէ նրա դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանել կամ ռազմական հարձակում իրականացնել: Արևմուտքի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները անարդյունավետ են: Իրանին չպետք է մեկուսացնել: Օբամային կառավարությունը մեկ անգամ Իրանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում նախաձեռնող է եղել, որը ապարդյուն դարձավ, բայց Օբաման կրկին պետք է Իրանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում նախաձեռնող դառնա: Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումները խանգարում են խաղաղության տանող գործընթացներին»։
Քաթարի վարչապետը, անդրադառնալով Քաթարում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին, նշել է. «Քաթարում տեղակայված ամերիկյան ռազմակայանները չի կարելի օգտագործել Իրանին հարվածելու համար, որովհետև ԱՄՆ-ն այդ ռազմակայանները այլ երկրների դեմ օգտագործելու համար պետք է նախ թույլտվություն ստանա տեղի իշխանություններից, իսկ Քաթարը չի թույլատրելու, որ այդ ռազմակայանները օգտագործվեն Իրանին հարվածելու նպատակով:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը