Friday, April 15, 2011

ՄԱԿ. Իրաքի բանակի ներխուժման արդյունքում իրանական ընդդիմադիր «Մուջահեդին» խմբակցության ճամբարում զոհվել է 34 մարդ

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խոսնակ Ռոբերթ Քոլվիլը հաստատել է, որ Իրանի զինյալ ընդդիմադիր «Մուջահեդին» խմբակցության ճամբարում, Իրաքի բանակի ներխուժման արդյունքում 34 հոգի զոհվել են:
«Աշրաֆ» ճամբարը, որը պատկանում է Իրանի իսլամական համակարգի զինյալ ընդդիմադիրների «Մուջահեդին» խմբակցությանը, գտնվում է Բաղդադ քաղաքից 80 կմ հեռավորության վրա: Հիշյալ ճամբարը կառուցվել է Իրան-Իրաք պատերազմի տարիներին՝ Սադամ Հուսեյնի հովանավորությամբ: Այնտեղ ավելի քան 3000 աշխարհազորայիններ են բնակվում, որոնց ճակատագիրը Սադամ Հուսեյնի վարչակարգի փլուզումից հետո անորոշության է մատնվել:
Անցյալ շաբաթվա ընթացքում Իրաքի ցամաքային ուժերը ճամբարը գրավելու նպատակով ներխուժել են «Աշրաֆ»։ Հարձակման հետևանքով զոհվել են 34 ճամբարականներ:
Սադամ Հուսեյնի վարչակարգի անկումից հետո «Մուջահեդին» խմբակցությունը զենքը հանձնեց ամերիկյան կողմին ու նրանցից ապաստան պահանջեց: Մինչ այս պահը նրանց ճակատագիրը դեռ անորոշ է:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը