Friday, April 15, 2011

«Իրանը տարածաշրջանի կայունության կարևոր գործոնն է»

Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, ՌԴ-ում Հայաստանի ռազմական կցորդ Տիգրան Ավանեսյանը Իրանի բանակի օրվան նվիրված միջոցառման ընթացքում, տարածաշրջանում Իրանի ունեցած դերակատարությունը դրական գնահատելով, հայտարարել է. «Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ Իրանի որդեգրած քաղաքականությունը շատ գնահատելի է ու այդ խոհեմ վարքագիծը կարող է օրինակ ծառայել տարածաշրջանի երկրների համար:

ԼՂՀ-ի հանդեպ Իրանի մոտեցումները նաև ապացուցեցին, որ թեև միջազգային ոլորտում խոսվում է քաղաքակրթությունների առճակատման մասին, բայց հնարավոր է կրոնների համերաշխ գոյակցությունը ապահովել և խաղաղ ապրել միմյանց կողքին: Մենք տեսանք, թե իրանցի պաշտոնյաները ինչ ջանքեր գործադրեցին, որպեսզի Իրանում գտնվող հայկական երեք եկեղեցիները, որպես միջազգային ժառանգություն գրանցվեն «Յունեսկոյի» հուշարձանների շարքում: Մենք էլ Հայաստանում նույն հոգատարությամբ ենք վերաբերվում Կապույտ մզկիթի նկատմամբ:

Ես շատ ուրախ եմ, որ Իրանի ու Հայաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում: Իրանցիներն ու հայերը ավելի քան 4 հազար տարի է, ինչ միմյանց կողքին ապրելով պայքարել են զանազան դժվարությունների դեմ և հույս ունեմ, որ այդ հարաբերությունը ևս 4 հազար տարի կշարունակվի:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը