Friday, April 15, 2011

Իրանցի քաղբանտարկյալը բրիտանական ամենամեծ արհմիության պատվավոր անդամ է դարձել

Իրանցի քաղբանտարկյալ, Իրանի հանրային տրանսպորտի վարորդների արհմիության նախագահ Մանսուր Օսանլուն դարձել է Բրիտանական Unite ամենամեծ արհմիության պատվավոր անդամ: 

Ավելի քան 1.5 միլիոն անդամ ունեցող բրիտանական Unite արհմիության գլխավոր քարտուղար Լեն Մակ Քլոսկին պարիլի 14-ին, տրանսպորտի համաշխարհային արհմիության համագումարի ընթացքում հայտարարել է. «Մանսուր Օսանլուն մեզ ոգեշնչողն է եղել և այս քալով մենք փորձում ենք մեր երախտագիտությունը հայտնել նրա կատարած գործունեությանը՝ թե՛ իրանի և թե՛ համաշխարհային աշխատավորական շարժումների համար: Unite աշխատավորական արհմիությունը շարունակելու է իր պայքարը Օսանլույին ազատ արձագելու ուղղությամբ»:

Իրանի հանրային տրանսպորտի վարորդների արհմիության նախագահ Մանսուր Օսանլուն 2006-ին ձերբակալվել է Իրանի անվտանգության ծառայությունների կողմից, իսկ դատարանը նրան դատապարտել է 5 տարի ազատազրկման: Օսանլուի ընտանիքի փոխանցմամբ` նա առողջական խնդիրներ ունի, սակայն Իրանի դատական համակարգը նրան բուժվելու հնարավորություն չի տալիս:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը