Friday, April 15, 2011

ԱՄՆ. Մենք հստակ փաստեր ունենք, որ Իրանը սիրիացի ցուցարարներին ճնշելու համար օժանդակում է Դամասկոսին

CNN հեռուստաընկերության հաղորդմամբ, ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարք Թոները հայտարարել է. «Վաշինգտոնը հստակ փաստեր ունի, որոնք ապացուցում են, որ Իրանի իշխանությունը սիրիացի ցուցարարներին ճնշելու գործում գաղտի օժանդակություն է ցուցաբերում Սիրիայի իշխանությանը: Իրանը գաղտի կերպով սիրիական կողմին տրամադրում է սարքեր, որոնց միջոցով հնարավոր է ֆիլտրել լրատվական կայքերը, գաղտնալսել բջջային կապերը, էլեկտրոնային նամակներն ու հաղորդագրությունները»։
Ամերիկացի պաշտոնյաների մատուցմամբ, Սիրիայի կառավարությունը նույն կերպ է վարվում ցուցարարների հետ, ինչպես Իրանն էր վարվում 2009-ի ժողովրդական ցույցերի ընթացքում:
Պենտագոնի նախկին տեղեկատվական փորձագետ Մայքլ Ռուբինը նշել է. «Իրանի որդեգրած մարտավարություններից մեկն այն էր, որ ցույցերի ընթացքում խուսափում էին ձերբակալել ակտիվիստներին, այլ լուսանկարում էին և մի քանի շաբաթ անց, գիշերով ներխուժում էին նրանց բնակարաններն ու ձերբակալում: Հավանաբար, Իրանի իշխանությունները նմանօրինակ փորձառություններն են տրամադրում սիրիացիներին։
ՄԱԿ-ում իրանցի մի դիվանագետ, որը բացահայտվել չի ցանկացել, հայտարարել է, որ նման մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, և ԱՄՆ-ը փորձում է նմանօրինակ մեղադրանքներ ներկայացնելով՝ միջազգային հանրության առաջ վարկաբեկել Իրանի և Սիրիայի իշխանություններին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը