Friday, April 15, 2011

Իրանցի ամուսինները երկրորդ ամուսնության համար պետք է առաջին կնոջ համաձայնությունը ստանան

Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, խորհրդարանի կանանց հանձնաժողովի անդամ Ֆաթեմե Ռահբարը հայտարարել է, որ ընտանիքին վերաբերող օրենքը փոփոխության է ենթարկվել, և նրանում նոր բարեկարգումներ են ներառվել:
Ֆաթեմե Ռահբարն ասել է. «Ընտանիքին վերաբերող օրենքում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել, բարեփոխվել են բազմակնության, ժամանակավոր ամուսնության և օժիտին վերաբերվող օրենքները:
Բարեփոխված օրենքի համաձայն, ամուսինները այսուհետ երկրորդ ամուսնության ժամանակ պետք է նախ առաջին կնոջ համաձայնությունը ստանան: Հետո դատարանում պետք է ապացուցեն, որ իրենց ֆինանսական կարողությունները թույլ են տալիս երկու ընտանիքի ծախսերը հոգալ:
Ժամանակավոր ամուսնության որոշ պարագաներում հիշյալ ամուսնությունը կնոջ հղիությամբ է ավարտվում, և որպեսզի հնարավոր լինի նորածին մանուկի ինքնությունը գրանցել ու ապագայում պաշտպանել նրա իրավունքները, պետք է այդ ամուսնությունը դատարանում գրանցել»։
Այդ կապակցությամբ Իրանի խորհրդարանի դատաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Ալի Էսլամփանահը նշել է, որ, փոփոխված օրենքի համաձայն, կինը իրավունք ունի ապահարզան պահանջել, եթե ամուսինը երկրորդ անգամ է ամուսնացել:
Ընտանիքին վերաբերող օրենքը ամենասկանդալային օրենքներից է Իրանի խորհրդարանում, և բազմիցս կանաց ու մարդու իրավունքների ակտիվիստներն ու քաղաքական գործիչները բողոքել են նմանօրինակ օրենքների դեմ: Քաղաքացիական ակտիվիստները Իրանի խորհրդարանից պահանջում են չեղյալ հայտարարել բազմակնությունը խթանող օրենքները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը