Monday, November 08, 2010

Երեւանում կայացավ բողոքի ակցիա. «Մա՛հ դիկտատորին»


Այսօր՝ ժամը 14:00 –ին, Իրանի մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջեւ: Ակցիան նվիրված էր Իրանում մահապատժի դատապարտված Սաքինե Մուհամադի Աշթիանիին, ով մեղադրվում է ամուսնու մահվանից հետո ամուսնական դավաճանություն կատարելու մեջ: Ցուցարարներին էր միացել նաեւ իրավապաշտպան Միկա Դանիելյանը:

Ցուցարարներն իրենց բողոքի խոսքը հայտնեցին Իրանի իշխանություններին եւ դատապարտեցին Իրանում մահապատժի օրենքի առկայությունը: Ցուցարարները վանկարկում էին՝ «Մա՛հ դիկտատորին», «Ազատե՛լ Սաքինեին մահապատժից» և այլ կարգախոսներ:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում մասնակիցներից Օմիդ Էսմայիլզադեն ասաց. «Մենք՝ որպես իրանցիներ, դատապարտում ենք մահապատժի օրենքի առկայությունը Իրանում: Այսօր՝ 21-րդ դարում, երբ դատապարտվում է անգամ անասունների խոշտանգումն ու սպանությունը, դեռեւս Իրանում ուժի մեջ է 1400 տարի առաջ սահմանված օրենքները՝ քարկոծումը, կախաղան հանելը, ձեռք ու ոտք կտրելը եւ այլն: Մենք ցանկանում ենք, որ Իրանում կասեցվեն նմանօրինակ ոչ մարդկային օրենքները»:
Մեր հարցին, թե ինչո՞ւ նման ակցիային քիչ թվով են մասնակցում իրանցիները, Էսմայիլզադեն պատասխանեց, «Իրանի ու Հայաստանի միջեւ տիրող սերտ հարաբերությունները պատճառ են դառնում, որ Հայաստանում բնակվող բազմաթիվ իրանցիներ վախենան նմանօրինակ ակցիաներին մասնակցելուց, մենք էլ, որովհետեւ Հայաստանում ապրում ենք որպես քաղաքական ապաստանյալներ, հնարավորություն ունենք մասնակցելու ակցիաներին եւ մեր ժողովրդի ձայնը լսելի դարձնելու այլ երկրներում: Մարդու կյանքը այնքան թանկ ու արժեքավոր է մեզ համար, որ անգամ, եթե Հայաստանի իշխանությունները մեզ զրկեն կեցության հատուկ կարգավիճակից, մենք կրկին չենք լռելու, եւ պայքարելու ենք Իրանում մարդու իրավունքները վերականգնելու համար»:


Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական







امروز، هشتم نوامبر، گروهی از ایرانیان ساکن جمهوری ارمنستان روبروی سفارت ایران در ایروان تجمع کرده، و خواستار توقف احکام اعدام، خصوصا حکم اعدام سکینه محمدی آشتیانی شدند. گروهی از فعالان حقوق بشر ارمنستان هم هنگام تجمع به گروه ایرانی پیوستند، و وجود احکام اعدام در ایران را به شدت محکوم کردند.

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը