ՆՈՐ ԱԼԻՔ - Հիլարի Քլինթոնի նախկին խորհրդական՝ Մարկ Փեննը, ամերիկյան MSNBC հեռուստակայանի հետ ունեցաց հարցազրույցում, հայտնել է, թե «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ընտրազանգվածի առավելագույն քվեները ստանալու համար, ԱՄՆ-ին հարվածով ահաբեկչական հարվածի կարիք ունի»:
Ամերիկյան «Ռավ Սթորի» լրատու ցանցը, վկայակոչելով MSNBC հեռուստաալիքին, գրում է. «Մարկ Փեննը անդրադառնալով 1995 թ.-ի Օկլահոմա քաղաքում իրականացված ահաբեկչական գործողություններին, եզրակացնում է, թե այդ ժամանակահատվածում, ԱՄՆ օրվա նախագահ Բիլ Քլինթոնին հաջողվեց բարձրացնել իր անհատական ժողովրդականության մակարդակը՝ 46% -ից բարձրացնելով մինչեւ 60% [+]: ԱՄՆ –ում կայացած վերջին միջանկյալ ընտրություններն, ապացուցեցին, թե Օբաման կորցրել է ընտրազանգվածի վստահության մեծամասնությունը, ինչը շատ նմանություն ունի 1994 թ. Բիլ Քլինթոնի իրավիճակին»:
Հ.Գ. Վերջերս, հենց ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների նախօրեին, Ալ Ղաիդա ահաբեկչական խմբակցությունը, փորձեց ԱՄՆ-ում ահաբեկչական գործողություն իրականացնել, Եմենից ԱՄՆ ուղարկվող ծանրոցներում տեղադրված ռումբերի միջոցով [+]: Արդյոք նման դեպքերը պատահականությո՞ւն են թե՞ պատրաստվող ենթահող:
0 Պատգամ:
Post a Comment