Tuesday, March 29, 2011

Ազգային հերոս, որը դատապատվել է լրտեսության մեղադրանքով

Al Arabiya հեռուստաընկերության հաղորդմամբ, իրանցի միջուկային գիտնական Շահրամ Ամիրին, որը 2009-ի հուլիսին Սաուդյան Արաբիայում անհետանալով հայտնվել էր ԱՄՆ-ում, մարտի 2-ին Իրանում կանգնելով դատարանի առաջ դատվել է որպես լրտես ու դավաճան:

Հատկանշական է, որ իրանական կողմը նախապես հայտարարել էր, թե Ամիրին առևանգվել էր ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից։ 2010-ի հուլիսին վերադառնալով Իրան՝ նա դիմավորվեց որպես ազգային հերոս: Շահրամ Ամիրին նույն թվականին իրանական պետական հեռուստատեսության եթերում խոստովանել էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները իրեն առևանգել ու տարել էին Ամերիկա, սակայն իրեն հաջողվել է փախչել ու վերադառնալ Իրան:

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», իրանական ընդդիմադիր մի շարք գործիչներ վերջերս հայտարարել էին, որ ազգային հերոսի տիտղոս ստացած Շահրամ Ամիրին երկիր վերադառնալուն պես պահվում էր տնային կալանքի տակ՝ Իրանի պահակազորի հսկողության ներքո:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը