Friday, March 25, 2011

Իմամ Խոմեյնիի թոռը դատապարտեց Մուսավիի և Քարուբիի կալանավորումը

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի թոռը՝ Եասեր Խոմեյնին, հանդիպելով վերջերս գրավի դիմաց ազատ արձակված Մեհդի Քարուբիի որդուն՝ Ալի Քարուբիին և դատապարտեց Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդներ Միր Հուսեյն Մուսավիի ու Մեհդի Քարուբիի կալանավորումը:
Եասեր Խոմեյնին, Մուսավիի և Քարուբիի կալանավորումը անընդունելի համարելով, հայտարարել է. «Հույս ունեմ, որ այս նոր տարվա ընթացքում օրենքի կայացման ականատեսը լինենք, և իշխանությունը ժողովրդի, քաղաքական գործիչների ու հեղափոխության ավագների հետ ավելի տրամաբանորեն կվարվի:
Իմամ Խոմեյնիի թոռները Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո չպաշտպանեցին Մահմուդ Ահմադինեժադին և բազմաթիվ ճնշումների ու զրկանքների ենթարկվեցին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը