Friday, March 25, 2011

ԱՄՆ-ը մեղադրանք է ներկայացրել 4 քաղաքացիների, որոնք փորձում էին Իրանին վաճառել F-5 մակնիշի ինքնաթիռների շարժիչներ

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, ԱՄՆ դաշնային դատախազությունը քրեական գործ է հարուցել 4 քաղաքացիների դեմ, որոնք մտադիր էին Իրանին վաճառել F-5 մակնիշի ռազմական ինքնաթիռների 22 շարժիչներ:
ԱՄՆ դաշնային դատախազության տվյալների համաձայն, հիշյալ շարժիչները պահվում էին Մայամեյ քաղաքում գտնվող մի պահեստում:
Ըստ լուրերի՝ ԱՄՆ մաքսային գաղտնի գործակալները ինտերնետում հանդիպել էին մի գովազդի, որտեղ հայտարարված էր F-5 մակնիշի ինքնաթիռների շարժիչի վաճառքի մասին: Նրանք, որպես գնորդ ներկայանալով, բացահայտել են, որ շարժիչներ վաճառողները՝ Ֆելիպե Էչեվերին և նրա ընտանիքի երեք անդամները, մտադիր են շարժիչները վաճառել Իրանին:
Գործարքի հիմնական նպատակը բացահայտելով՝ ԱՄՆ անվտանգության ծառայությունները ձերբակալել են Էչեվերիի ընտանիքի երեք անդամներին, իսկ Ֆիլիպե Էչեվերին այս պահին փախուստի է դիմել և գտնվում է Կոլումբիայում:
Եթե ԱՄՆ դաշնային դատախազությունը վավերացնի ձերբակալվածներին ուղղված մեղադրանքները, նրանց սպասվում է 20-35 տարի ազատազրկում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը