Thursday, March 31, 2011

Վախճանվել է Միր Հուսեյն Մուսավիի հայրը

Իրանական Kaleme լրատվական կայքի հաղորդմամբ, 103 տարեկան հասակում վախճանվել է Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդ Միր Հուսեյն Մուսավիի հայրը՝ Միր Էսմայիլ Մուսավին:
Միր Էսմայիլ Մուսավին Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հոր՝ Ջավադ Խամենեիի մորաքրոջ տղան է:
Միր Հուսեյն Մուսավին և նրա կինը փետրվարի 14-ից ի վեր գտնվում են տնային կալանքում: Իրանական մի շարք լրատվական կայքեր օրեր առաջ հայտարարել էին, որ անվտանգության ծառայությունները Միր Հուսեյն Մուսավիին թույլ են տվել այցելության գնալ հիվանդ հորը:
Իրանի ռեֆորմիստական առաջնորդներից Մեհդի Քարուբիի խորհրդական Մոջթաբա Վահեդին գերմանական Deutsche Welle գործակալությանը հայտնել է. «Ես չեմ կարծում, որ Իրանի վախկոտ իշխանությունները թույլ տան, որ Մուսավիի հայրը պատվավոր հուղարկավորությամբ հողին հանձնվի, որովհետև վախենում են, որ եթե նման թույլտվություն տան, հազարավոր մարդիկ կրկին կհամախմբվեն»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը