Friday, March 25, 2011

Սերժ Սարգսյանը Նովրուզի առիթով մեկնելու է Իրան

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, արդեն 5 երկրների նախագահներ համաձայնություն են հայտնել մասնակցելու Նովրուզի առիթով Թեհրանում կայանալիք տոնախմբությանը:

Իրանի նախագահի գրասենյակի միջազգային բաժնի ղեկավար Մուհամադ Ռեզա Ֆորղանին Fars գործակալությանը փոխանցել է. «Մինչ այս պահը Աֆղանստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Հայաստանի ու Իրաքի նախագահները համաձայնություն են հայտնել մասնակցելու Նովրուզի առիթով կայանալիք տոնախմբությանը»:

Հիշյալ տոնախմբությունը կայանալու է մարտի 27-ին Թեհրանում:

Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել Նովրուզի տոնախմբությանը, և նրան փոխարինելու է Ադրբեջանի փոխվարչապետը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը