Գնացքը դեռ գնում է...
Երբ 2009-ի ամռանը, Իրանի նախագահական ընտրություններից հետո, իրանական ռեֆորմիստները գրավեցին քաղաքներն ու բողոքի ակցիաներ իրականացրեցին վերընտրված նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դեմ, որոշ քաղաքագետներ ու իրանագետներ մտահոգություն արտահայտեցին, մեկնաբանելով, որ եթե Իրանում իսլամական վարչակարգը փլուզվի, Իրանն անմիջապես մասնատվելու է մի քանի մասի, եւ այդ թվում իրանի ազերիները, անկախություն հռչակելով, Հայաստանի հարավային սահմաններում հաստատելու են Հարավային Ադրբեջան:
Ես միայն ցավում եմ, որ դարեր պետականություն չունենալուց հետո, մի խելացի պետական այրեր չունեցանք, ովքեր, կհասկանային ինչ է երկիր եւ ինչ է պետություն:
Ըստ երեւույթի, ՀԱԿ-իշխանության միջեւ տեղի ունեցող երկխոսությունը լուրջ երկրաշարժ է առաջացրել ներքաղաքական դաշտում: Նախ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանին ապացուցելով, որ ստացել է իր մարտի 12-ի ծաղկաձորյան մեսիջը, մարտի 17-ի հանրահավաքի ընթացքում չմոտեցավ հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանին, փաստորեն նրան առաջիկա երկխոսության գործընթացից դուրս թողնելով:
Ահա կարծես ՀԱԿ առաջնորդի կանխատեսումներն ու մտահոգություններն իրականություն են դառնում, երբ հանրահավաքի մասնակիցները, մերժելով շախմատային դիվանագիտությունն ու քաղաքական նախապայմանները, պահանջում էին նստացույց եւ կտրուկ գործողություններ:
Այս պահին իշխանությունը գնդակը նետել է ընդդիմության դաշտ, ու հիմա պիտի տեսնել ընդդիմությունը՝ ՀԱԿ-ի գլխավորությամբ, թունիսանալու ի՞նչ մոդել է որդեգրելու՝ Թունիսի ընդդիմադիրների մոդե՞լը, թե՞ հասարակության տարբերակը:
Մարտի 31-ին «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» շարժման նախաձեռնող խումբը Գրողների միության մեծ դահլիճում կազմակերպել էր հավաք-սեմինար «Արաբական շարժումները և տարածաշրջանային զարգացումները» թեմայով։ Հավաք-սեմինարի ժամանակ ելույթ ունեցավ իրանագետ՝Արթին Առաքելյանը։
Արդեն երկրի մի շարք բարձրաստիճան հոգևորական առաջնորդներ փորձել են դատապարտել նախագահի գրասենյակի ղեկավար Էսֆանյար Ռահիմ Մաշայիի գործողությունները, նրան շեղված ու դավադիր համարելով:
Պատկերացնում եմ, որ եթե հայաստանում էլ ժողովրդական լուրջ ընդվզում առաջանա, հավանաբար Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը հայտնվելու են եթերում ու ժողովուրդին բարեկարգումների խոստում են տալու, բայց այդ ժամանակ այլեւս ուշը նուշ չի դառնալու:
Արդեն մի քանի օր է, ինչ արաբական երկրներում տեղի ունեցած փոփոխության ալիքները հասել են Սիրիա: Լուրերի համաձայն արդեն մի քանի տասնյակ զոհեր են գրանցվել՝ ոստիկանության ու ցացարարների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում:
Իսլամական աշխարհում դարեր շարունակ իրար են բախվել շիաներն ու սուննիները: Շիաների ճամբարը գլխավորել է Իրանը, իսկ սուննիների կարկառուն ներկայացուցիչն է եղել Սաուդյան Արաբիան, որը փորձել է տարածաշրջանում տարածել «Վահաբի» գաղափարախոսությունը:
Պատմության մեջ, երբ իշխանությունները իրենց սեփական ժողովուրդին չեն պաշտպանել անարդարությունների դեմ, ու նրանց անօգնական վիճակում են թողել ագահ ու անկուշտ հրեշների դիմաց, ժողովուրդը ընդվզել ու խորտակել է այդ վարչակարգը:
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ «Շանթ» հեռուստաընկերությունը հեռարձակում է «Աշխարհի հայեր» հաղորդաշարը: Ակնհայտ է, որ հիշյալ նախագիծը «Հայկական աշխարհ» նախագծի բնական շարունակությունն է, որը փորձում է հանդիսատեսին ծանոթացնել աշխարհի լավագույն հայ գործարարներին, նրանց գործունեությանն ու անձնական կյանքին:
Ինչպես արդեն գիտենք 2011 թվականն էլ սկսվեց մի հսկայական ցունամիով, բայց այս անգամ ոչ թե օվկիանոսն էր հեղեղել աշխարհը, այլ արաբական ժողովուրդը: Թունիսի ու Եգիպտոսի ժողովուրդի ընդվզումից առաջացած ցունամին գահընկեց արեց, արդեն մի քանի տանսամյակ գահին գամված երկու ղեկավարների՝ Զեյն Ալ Աբեդին Բեն Ալիին ու Հոսնի Մուբարաքին:
Իրանում կատարվող իրադարձությունների մասին, հայաստանյան ԶԼՄ-ներում հանդիպել եմ մի շարք զարմանալի մեկնաբանությունների, որտեղ մի պահ սկսում եմ կասկածել մեկնաբանների առողջ տրամաբանություն ունենալու վրա: Փետրվարի 15-ին մի հաղորդման ականատես եղա, որտեղ պրոֆեսորի գիտական տիտղոս ունեցող մեկնաբանը, փորձում էր վերլուծել Իրանում տիրող իրավիճակը ու դրանցից բխող հետևանքները:
Թեև սոցիալական ցանցերի դերակատարությունը Եգիպտոսի ժողովրդական ընդվզման հարցում շատ է շոշափվել մասնագետների կողմից, բայց պարզվում է, որ այդ երկրի իրադարձությունների մեջ կարևոր դերակատարություն է ունեցել և ունի աշխատավորական գործոնը: Եգիպտոսի աշխատավորական և արհմիութենական շարժումները տարիներ շարունակ հալածվել են իշխանությունների կողմից:
Արդեն արաբական երկրներում եռում է տասնյակ տարիներ ընկճված ժողովուրդների արյունը, և որքան թեժանում են կրքերը, նույն չափով արթնանում են ռեֆորմների ցանկությունները արդեն մի քանի տասնամյակ իշխած նախագահների ու թագավորների մեջ: Մի խոսքով, Թունիսում բարձրացած քամիները գնալով փոթորիկ են առաջացնում արաբա-իսլամական աշխարհում: Արդեն ոչ թե ԱՄՆ-ի ու Իսրայելի դրոշներն են վառվում ցույցերի ընթացքում, այլ հենց տվյալ երկրների իշխողների լուսանկարներն ու պաստառները:
Այս ընթացքում կարևորություն է ստանում այն, որ Միքաթիի ընկերությունը լուրջ և կարևոր ներկայություն ունի «Հիզբոլլահի» գլխավոր աջակիցներ Սիրիայի և Իրանի բջջային հեռախոսների շուկայում: Investcom-ը, սիրիական SyriaTel ընկերության հետ մեկտեղ, Սիրիայի կառավարության հետ արդեն կնքել է պայմանագիր, որով Սիրիայի բջջային օպերատորները 15 տարով կլինեն այդ երկու ընկերությունների տիրապետության տակ: Investcom-ը, նաև միավորվելով հարավաֆրիկյան MTN և սիրիական SyriaTel ընկերությունների հետ, անցյալ տարի գնեց Իրանի IranCell պետական ընկերության բաժնետոմսերի 49%-ը:
Թունիսի «Հացի հեղափոխության» առաջացման մեխանիկան նման է մինչ այժմ կատարված հեղափոխություններին: Բայց կա նաև մի ակնառու տարբերություն. «Հացի հեղափոխությունը» զուրկ էր գլխավոր ղեկավարությունից և գաղափարական թեքումներից: Մի խոսքով, ժողովրդի ընդվզումը, հարցականի տակ դրեց Թունիսում գոյություն ունեցող ընդդիմադիր «Դեմոկրատական առաջատարներ» կուսակցության ու մի շարք հասարակական այլ կազմակերպությունների գործունեությունը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2010-ի դեկտեմբերի 20-ին Քաթարի ղեկավար Շեյխ Համադ Բին Խալիֆե Ալսանին մեկօրյա այցով մեկնել էր Թեհրան, որտեղ հանդիպել էր Իրանի առաջնորդ Այաթոլահ Խամենեիի հետ: Խամենեին հիշյալ հանդիպման ընթացքում արտասովոր մի հայտարարություն էր արել, ըստ որի՝ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով դատարանի արձակած ցանկացած վճիռն անվավեր է, որովհետև այդ դատարանը ցուցադրական է
Վերջին ամիսների ընթացքում, բազմիցս՝ հեռուստաալիքների, ռադիոյի, տպագիր ու էլեկտրոնային մամուլի միջոցով լսում ենք աղանդների «վտանգի» մասին: Նախ պիտի ասեմ, որ մեր եկեղեցին դեռ հստակ չի բնորոշել թե ի՞նչ է աղանդը: Դա պարզվում է հենց հեգեւորականների զանազան զրույցների ու բանավեճերի ընթացքում: Բայց հարց է առաջանում, թե արդյոք այս պահին աղանդնե՞րն են մեր եկեղեցու միակ խնդիրը: Արդյոք կարելի է ոչ-առաքելական եկեղեցու հավատացյալների վրա ճնշում գործադրելով, նրանց վերադարձնել իրենց ճանապարհից: Միանշանակ պիտի ասեմ ո՛չ:
Մութաքին նախ կրավորական դիրքերից ելնելով՝ դրական գնահատեց նախագահի կողմից կատարված կադրային նոր նշանակումները, բայց երբ նորանշանակ խորհրդականներից Համիդ Բաղային Օսմանական Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացրած ցեղասպանության մասին հնչեցրեց իր արտասովոր հայտարարությունը՝ հաստատելով Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության փաստը, Մութաքին խիստ քննադատեց Ահմադինեժադին
Saturday, June 02, 2007
Artin Arakelian
Monday, May 21, 2007
Artin Arakelian
Download : PDF տարբերակ
20-րդ դարում այս երկու ժողովուրդները ստացան, իսկ աւելի ճիշտ՝վերանւաճեցին սեփական տուն, պետութիւն ունենալու իրաւունքը, թէեւհրեաների միայն տասը տոկոսն է ապրում իսրայէլում (նոյնքանիռլանադացիներ ապրում են իրենց պատմական հայրենիքում), իսկ հայերիմօտաւորապէս 17 տոկոսը՝ Հայաստանում եւ Ղարաբաղում:
-Հրեական ցեղասպանութիւնը կատարւել է պատմական հայրենիքից հեռու,իսկ հայկականը՝ սեփական ցեղային տարածքներում:
-Ժողովրդի կործանումից բացի, հայերը անդարձ կորցրին ողջ արեւմտահայմշակոյթն ու զրկւեցին իրենց պատմական հայրենիքի մեծ մասից, որտեղապրել էին հազարամեակներ շարունակ:
-Հրեայ ժողովուրդը, որպէս կանոն, սփիւռքում բնակւում է քաղաքներում,ու յատկապէս քաղաքային բնակչութիւնն ու քաղաքային մշակոյըոչնչացւեցին Բ համաշխարհային պատերազմում, իսկ հայերի դէպքումոչնչացւեց ինչպէս գիւղացիութիւնը, այնպէս էլ քաղաբնակները:
-Հերական ցեղասպանութիւնը իրագործւել է Եւրոպայի տարբերերկրներում ու նախկին ԽՍՀՄ-ի եւրոպական մասում, եւհամաշխարհային հանրութիւնը, յաղթանակ տանելով գերմանականֆաշիզմի դէմ, դատապարտեց այն, ինչը հրեաներին իրաւունք տւեց ստանալբարոյական ու ֆինանսական, ինչպէս նաեւ իրաւական փոխհատուցում:
-Թուրքերն այսօր էլ պատրաստ չեն ընդունել սեփական չարագործութեանփաստն ընդդէմ մարդկութեան, իսկ Գերմանիան, ինչպէս նաեւ նրա այնօրերի դաշնակից պետութիւնները, անգամ չէզօք Շւէյցարիան,խոստովանում են ցեղասպանութիւնն իր բոլոր դրեւորումներով ուպայքարում ֆաշիզմի որեւէ արտայայտման դէմ:
-Երկրորդ համաշխահային պատերազմի աւարտին (երբ իրագործւել էրչարագործութիւնը հրեայ ազգի նկատմամբ) աշխարհը պատրաստ էրխոստովանել սեփական մեղաւորութիւնը, քանզի այն կատարւել էր ոչ թէքաղաքակիրթ ժողովուրդների աչքից հեռու, այլ հէնց Եւրոպայում: Ասենք,որ հրեայ ազգն էլ, ի տարբերութիւն հայերի, աւելի կազմակերպւած էր,աւելի նախապատրաստւած մտայնական ու քաղաքական առումներով,ֆինանսապէս առաւել հարուստ էր, որպէսզի պաշտպաներ իր օրինականիրաւունքները: Աւելին, նա պատրաստ էր ստեղծել իր սեփականպետութիւնը, որին ձգտում եւ ինչը իրականացնում էր հետեւողականօրէնհամարեա 20-րդ դարի ողջ առաջին կէսում:
-Հայաստանը խորհրդանացւեց (ինչը նշանակում էր նաեւ տարածքայինկորուստ, երբ Լենին-Ստալին ալյեանսը՝ մի կողմից, Աթաթուրքն էլ՝ միւս,երրորդն էլ՝ հայ քաղաքական թուլութիւնն ու կարճատեսութիւնը,անօգնականութիւնն ու շփոթւածութիւնը թոյլ տւեցին նրանից խելել ոչմիայն ողջ Արեւմտեան Հայաստանը, այլեւ Արեւելեանի մի մասը՝Նախիջեւանի մարզը, Դաշտային ու Լեռնային Ղարաբաղը եւ այլ հողեր:
-Հրեայ ժողովրդի ներսում մի քանի կառոյցներ գործում էին չափազանցարդիւնաւէտ, այդ թւում՝ հրեական համաշխահային կոնգրեսը, ամերիկայիսինագոգների խորհրդին կից յուդայական քաղաքականութեանուսումնասիրութեան ու ծրագրաւորման կենտրոնը Նիւ Եօրքիհամալսարանում, Սինագոգների կոնգրեսը եւ այլն: Ասենք,յուդայականութիւնն էլ՝ նրա հոգեւոր հայերը, նրա ազգային խորագոյնաւադնոյթները, որոշից դեր խաղացին համաշխարհային հրեականութեանճակատագրում արտամական շրջադարձի համար՝ կազմակերպւածութեանառումով, ինչը եւ ստեղծում է երջանիկ ապագայի իրական հեռանկարներ:
-Ինչպէս եւ երկու հազար տարի առաջ, այսօր նոյնպէս հրեաները մօտ ենայն բանին, որ ստեղծեն մարդկութեան ինչ-որ համընդհանուր դիմանկար,նրա աշխարհըմբռնման էութիւնը: Աշխարհի տարբեր երկրներում եւգիտութեան ու մշակոյթի տարբեր բնագաւառներում հրեաներիմտայնական ու հոգեւոր աշխատանքն ունի բարձր եւ շատ դէպքերում՝զարգացման միանման մակարդակ: Իսկ եթէ հաշւի առնենք նրանցմիաւորւած կամքը, իմաստաւորման, իրականութեան արտացոլմանմիացեալ վեկտորը, նրանց չափզանց բեւեռային մօտեցումը ինչպէսազգային մշակոյթի աւանդոյթների խորքում, այնպէս էլ մշակոյթումմշտապէս արդիական լինելու ձգտումը (ինչը ակնայայտ երեւաց 20-րդդարում), ապա կարելի է խօսել ժամանակի որոշակի հատւածումհամայշխարհային քաղաքակրթութեան բաւական առարկայականհայեացքի մասին:
Thursday, April 26, 2007
Artin Arakelian
Sunday, April 15, 2007
Artin Arakelian
Անցեալ շաբաթւայ ընթացքում, երբ իր աւարտին էին հասնում իրանական նոր տարւայ արձակուրդները, ռուսական որոշ լրատւամիջոցներ շեփորեցին, թէ ԱՄՆ-ն պատրաստւում է ապրիլի 6-ի առաւօտեան ժամը 4-ին հարւածել Իրանի ատոմական մի քանի կենտրոններ, որը պէտք է շարունակւէր շուրջ 12 ժամ: Ըստ ռուսական լրատու ցանցերի յայտարարութեան՝ այդ յարձակումը պիտի անւանւէր «Խայթ»:Մի քանի օր նախքան յայտարարած ժամկէտը՝ այդ շշուկը տարբեր միջոցներով տարածւեց ժողովրդի լայն զանգւածի մէջ ու որոշ առհասարակ քաղաքական խաղերին անծանօթ խաւերի մօտ մտահոգութիւն առաջացրեց:
Այս տեսակ շշուկներ մի քանի տարի է, որ անընդհատ տարածւում են Իրանի դէմ՝ ժողովրդին սարսափի մատնելու եւ իշխանութեանը իր ատոմական ծրագրերից յետ մղելու նպատակով: Բայց, այս անգամ կարելի է ասել, որ տարածւած շշուկը տարբեր բնոյթ ունէր: Դրա իւրայատկութիւնն այն էր, որ այս անգամ այսպէս ասած՝ Իրանի դէմ ԱՄՆ-ի ռազմական յարձակման շշուկը տարածել են ոչ թէ ամերիկեան ու անգլիական լրատւամիջոցները, որոնք ըստ տւեալների՝ կատարում են գրեթէ ամէն ամիս, այլ՝ ռուսական լրատու գործակալութիւնները, որոնց իշխանութիւնը ճանաչւած է որպէս Իրանի դաշնակից:Բոլորի համար հարց է առաջանում, թէ ինչու Ռուսաստանը այս անգամ դարձաւ Իրանի դէմ շշուկներ տարածող կենտրոնը:Պարզ յայտնի է, որ Խ. Միութեան փլուզումից յետոյ՝ Ռուսաստանը փորձում է վերագտնել իր նախկին գերակշիռ դերը՝ Միջին Արեւելքում եւ այն պահին, որ Իրանը Եւրոմիութեան հետ մէկ սեղանի շուրջ բանակցում է իր ատոմական աշխատանքների մասին, Ռուսաստանը իր տարածաշրջանային դերն ու շահերը կորցրած տեսնելով՝ մուտք է գործում որպէս միջնորդ: Երբ Եւրոմիութեան հետ Իրանի բանակցութիւնները փակուղու են հասել եւ ԱՄՆ-ի իշխանութիւնն էլ իր դիրքերը յայտնելով՝ պարզել է, որ դեռ մտադիր չէ ատոմական խնդրում ուղղակի բանակցել Իրանի հետ, Ռուսաստանն այս ոլորտում իրեն գտնում է միահեծան ու փորձում է օգտւել ամէն միջոցից՝ այդ դերը պահպանելու համար: Դրա աչքառու փաստն այն է, որ Ռուսաստանը դեռ չի աւարտել Բուշեհր քաղաքի ատոմակայանի իր խոստումները ու այդ կենտրոնի ատոմական վառելանիւթը պատանդ է Ռուսաստանում:Ռուսական տարածած շշուկը նաեւ առաջացրեց այն հարցը, թէ արդեօք ԱՄՆ-ն հարւածելո՞ւ է Իրանին եւ կամ ի՞նչ պայմաններում է, որ ԱՄՆ-ն կը դիմի ռազմական յարձակման:
Ըստ երեւոյթին, ամերիկացի նորպահպանողականները ցանկութիւն չունեն մօտ ապագայում մի այլ ճակատում պատերազմ սկսել, այն էլ Իրանի նման մի երկրի դէմ, որը ո՛չ Աֆղանստան է, եւ ո՛չ Իրաք: Բայց, եթէ ուզենք մտածել այդ ուղղութեամբ, պիտի ասել, թէ դրդապատճառներից մէկը, որ կարող է դրդել ԱՄՆ-ին Իրանի դէմ ռազմական յարձակում իրագործելու, այն կարող է լինել, որ Իրանը յայտարարի, թէ մտադիր է ատոմական ռումբ փորձարկել եւ կամ Ամերիկայում տեղի ունենայ մի ահաբեկչութիւն՝ սեպտ. 11-ի օրինակով եւ պարզւի, որ դրա յետեւում ներկայ է Իրանը: Հաւանական յարձակման դրդապատճառները բազմաթիւ կարող են լինել, բայց թէ արդեօք ներկայում ԱՄՆ-ում կա՞յ նոր պատերազմի տրամադրութիւն՝ պիտի ասել՝ ո՛չ:Խորքում ի՞նչ է Իրան-ԱՄՆ հակասութիւնը: Արդեօք Ատոմական Իրանը այնքա՞ն սպառնալիք է ԱՄՆ-ի համար, որ դա կանխելու նպատակով՝ Ամերիկան դիմի նոր պատերազմի: Արդեօք մեր տարածաշրջանում ատոմական Իրանը, որ ոչ մի հակամարտութիւն չունի իր հարեւան երկրների հետ, աւելի՞ ապառնալիք է՝ քան ատոմական Պակիստանը, Հնդկաստանը եւ Իսրայէլը, որոնք հողային հիմնական հարցեր ունեն իրենց հարեւան երկրների հետ: Մի պահ մտաբերենք, թէ ծայրայեղ մահմեդականները որ երկրներում են թրծւում՝ Իրանո՞ւմ թէ՝ Սաուդական Արաբիայում, Պակիստանում, Եգիպտոսում, Աֆղանստանում:Իմ կարծիքով՝ Ամերիկային երբեք չի մտահոգում ատոմական Իրանը, անգամ եթէ Իրանը ձեռք բերի ատոմական ռումբ, այլ ԱՄՆ-ին մտահոգում է հզօր եւ ուժեղ Իրանը: Բոլորը գիտեն, որ այս աշխարհում որեւէ երկրի համար դիւրին չէ իր թշնամու դէմ ատոմական ռումբի օգտագործումը, ուրեմն՝ ատոմական գիտութեանը ձգտող Իրանն է, որ մտահոգում է ԱՄՆ-ին:Աշխարհի գոյատեւման առաջին ազդակը էներգիան է, եւ նա է ուժեղ ու հզօր, որն իր ձեռքում առատօրէն ունի այդ կարեւոր ազդակի աղբիւրները: Ըստ գիտնականների յայտարարութեան՝ առաջիկայ հարիւր տարւայ ընթացքում քարիւղը հասնելու է իր աւարտին, անգամ եթէ բոլորովին չսպառւի, քանակապէս այնքան կը նւազի, որ այլեւս դերակատար չի լինի՝ որպէս տնտեսական ու քաղաքական ուժի ազդակ:Իրանը դա քաջ գիտակցում է ու ամէն գնով փորձում է ձեռք բերել ապագայի տնտեսա-քաղաքական ուժի ազդակի գիտութիւնը: Արդեօք եթէ Իրանը մտադիր լինէր ատոմական ռումբով ոչնչացնել Իսրայէլը կամ հարւածել Ամերիկային, այն, ինչ ամէն օր քարոզում են արեւմտեան լրատւամիջոցները, աւելի դիւրին չէ՞ր, եթէ իր նաւթային մեծ եկամուտով տարեկան մի քանի ատոմական մարտագլխիկներ գնէր ատոմական սեւ շուկայից ու դրանցով իրագործէր իր նպատակը եւ բոլորին անակնկալի բերէր:
Ուրեմն՝ Իրանը ձգտում է ապահովել ապագան՝ ձեռք բերելով այն գիտութիւնը, որ փոխարինելու է այսօրւայ ուժի ազդակին՝ նաւթին:ԱՄՆ-ն ամէն միջոցից օգտւում է, որ խոչընդոտներ առաջացնի Իրանի համար, օրինակ՝ ցեղային փոքրամասնութիւններին կառավարութեան դէմ ոտքի հանելով, զանազան միջազգային դատարանների միջոցով Իրանի դէմ դատ յարուցելով, տնտեսական բոյկոտներ առաջացնելով, բանկային յարաբերութիւնները խզելով եւ այլն: Ճիշտ է, որ այս բոլորը ներքին առումով ցնցում է առաջացնում երկրում, բայց այս պահին նահանջն էլ շահ չի ունենայ Իրանի համար: Այս բոլորի ելքը, օրինակի համար, կարող է լինել երկկողմ բանակցութիւն՝ Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ, այն, ինչ որ, ըստ երեւոյթին, երկու երկրների ղեկավարութեան ցանկութիւնն է՝ թաքնւած ամենօրեայ երկկողմ ամբաստանութիւնների յետեւ:Ամերիկայի իշխանութիւնը նրանով հանդերձ, որ օգտւեց ռուսական ապրիլմէկեան սուտից, բայց, ըստ ամենայնի, չի ցանկանում, որ այս ընթացքում նաեւ հզօր դիրք գրաւի Ռուսաստանը եւ կարծես դա էր պատճառը, որ ամերիկեան լրատւամիջոցները լուր տարածեցին, թէ մօտ ապագայում Իրանի եւ ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները հանդիպելու են միմեանց՝ Իրաքի խնդրի մասին բանակցելու նպատակով:Բանակցութիւնն է կարեւոր. թէ դրա թեման ինչ է լինելու՝ դա երկրորդական է:
Wednesday, February 21, 2007
Artin Arakelian
Tuesday, February 20, 2007
Artin Arakelian
Saturday, February 10, 2007
Artin Arakelian
Բոլոր ժողովուրդների պատմութեան էջերում կարելի է տեսնել մի աչքառու նմանութիւն, որն է պայքար՝ յանուն ազատութեան ու արդարութեան: Եթէ փորձենք կարդալ այդ պայքարին պատկանող էջերը, կը տեսնենք, որ բոլոր ժողովուրդները տարբեր դարաշրջաններում ու նաեւ տարբեր ձեւերով վճարել են այդ մնայուն արժէքների գինը, անգամ իրենց արիւնով ու կեանքով:Եթէ փորձենք այս ուղղութեամբ աւելի փիլիսոփայել, պիտի ասել, որ ժողովրդավարութեան հասնելու համար՝ կան երկու պարզ ձեւեր, որն ըստ տեսաբանների՝ անւանւում են՝ ա. ժողովրդավարութիւն՝ վերեւից ու բ. ժողովրդավարութիւն՝ վարից: Ահա թէ ինչ են սրանք:
Saturday, January 27, 2007
Artin Arakelian



Նաեւ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում էլ տեղի է ունեցել բողոքի ցոյց որի լուսանկարները ինձ ուղարկեց շատ սիրելի ընկերս՝ Վահիկ Վարդանեանը:

Բոլոր լուսանկարները կարելի է տեսնել այստեղ
Ուրախութեամբ ստացայ նաեւ Վիէնայում տեղի ունեցած ցոյցի նկարները որ ինձ ուղարկեց շատ սիրելի Արազ Օհանեանը:


Բոլոր լուսանկարները կարելի է տեսնել այստեղ
Monday, January 22, 2007
Artin Arakelian
Sunday, January 21, 2007
Artin Arakelian
Սիրելի հայրենակիցներ այս անգամ եւս թուրքական եաթաղանը ներկւեց հայի արիւնով:
Saturday, January 20, 2007
Artin Arakelian