Saturday, June 02, 2007

Սերիալների ՍԵՐԻԱ՜Լ, «Կրքոտ ԿԱՆԱ՜ՅՔ»...

Ի վերջո` ի՞նչ է ձեր ուզածը

Հենց էն գլխից ասեմ, որ չգիտեմ, թե ի՞նչ է կոնկրետ ձեր ուզածը, բայց որ հաջողել եք հսկա մի լսարանի սերիալախտով վարակել, շշմեցնել ու գամել հեռուստաէկրանին, փաստ է: Ինչպե՜ս են մարդիկ (ախր, նաեւ խելքը գլխին մարդիկ) գամվում էկրանին, ի՜նչ ապրումներով, ինչպե՜ս են փորձում գուշակել յուրաքանչյուր հաջորդ կադրի... «անկանխատեսելի» բովանդակությունը, ինչպիսի՜ ենթադրություններ, քաջալերանքի, անեծք-օրհնանքի ի՜նչ հեղեղ... Թե հյուր ես (անգամ` սպասված հյուր) նման` սերիալապաշտ մի ընտանիքում, հավատա, քո գոյությունը չեն զգա այնքան ժամանակ, քանի դեռ անվերջ` մեկը մյուսի ամուսնուն կամ կնոջը սիրահետող հերոսները էկրանին են...
Եվ` իբր եղածը քիչ է, հիմա էլ գալիս է սերիալների սերիալը` հավաստիացումով, որ օրվա մեկ ժամը դառնալու է ամենաբովանդակալիցը: Բա գովազդողի ձայնի պաթո՜սը, արտաբերումի էներգիա՜ն...
Վա՜յ, ձեր տունը չքանդվի, ի՞նչ եք ուզում էս մոլորված ժողովրդից: Թե՞ վաղուց արդեն դուք չեք ուզում, նրանք են սերիալ փափագում...
Ի վերուստ` միամիտ մի հարց` ձեր գործը, գործի ձեր շահը շա՞տ կտուժեն, եթե մի «սերիալ»-հաղորդաշար սկսեիք, ասենք, ձեր կաղամբն ու կարտոֆիլը արտադրող կանանց մասին... Թե նրանք արեւից շատ են սեւացած... Թե էկրանը միայն կրքոտներինն է...
Դուք գիտե՞ք, որ հենց ձեր շլինքին են ծանրանալու ազգային նկարագրի բարոյականության կոդի թվերը խառնելու ձեր ապազգային, արեւմտակամք, սատանայահաճ ճիգերը...


ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գորիս


0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը