Monday, November 29, 2010

Wikileaks. Թույլ մի՛ տվեք, որ Իրանում հաղթի Մուսավին

Վիքիլիքս կայքը, Իրանի մասին կատարած իր բացահայտումներում անդրադառնալով Աբուդաբիի թագաժառանգ եւ զինված ուժերի հրամանատար Շեյխ Մուհամադ Բին Զայեդ Ալ Նահյանի, եւ ԱԳ Նախարար Շեյխ Աբդուլահ Բին Զայեդ Ալ Նահյանի և ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմութի Գարդների հետ ունեցած հանդիպմանը, բացահայտում է, որ Աբուդաբիի ղեկավարությունն ԱՄՆ-ից պահանջել է, որ Իրանի նախագահական ընտրությունների ընթացքին թույլ չտա՝ բարեկարգչականների առաջնորդ Միր Հուսեյն Մուսավիի և նրա կանաչների շարժումը հաղթանակ տանեն: [+]  Ըստ Աբուդաբիի ղեկավարների մեկնաբանության՝ «Մուսավին փառասիրության դիտանկյունից հավասար է Ահմադինեժադին, նրանց նպատակները նույնն են, միայն տարբերվում են իրենց...

Վիքիլիքսը քարտեզի վրա

Ինչպես արդեն տեղյակ էք, վիքիլիքսը սկսել է իր խոստացած սկանդալային բացահայտումները: Վիքիլիքսը, ինչպես որ խոստացել էր, բացահայտեց միլիոնավոր գաղտնի տեղեկություններ, որը հետաքրքրվող յուրաքանչյուր անհատի ստիպում է ժամեր նստել ու կարդալ նոր բացահայտված տվյալները:Բայց եւ այնպես, բացահայտումների հոսքն այնքան շատ է, որը խանգարում է, արագությամբ հասնել այն տեղեկություններին, որը հետաքրքրում է յուրաքանչյուրիս:Ուստի, Գարդիան պարբերականը, որը հիշյալ բացահայտումների գլխավոր հրատարակիչներից է համարվում, իր կայքէջի վրա ձեւավորել է վիքիլիքսի քարտեզ, որտեղ հնարավորություն է տրված, որ վիքիլիքսի բացահայտած տեղեկությունները դասակարգված տեսնել, ըստ երկրի եւ կամ ըստ...

Երկու ահաբեկչություն Թեհրանում

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Իրանի ժամանակով ժամը 8-9-ի սահմաններում, Իրանի մայրաքաղաք Թեհրանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել: Ահաբեկիչների թիրախ են դարձել իրանական միջուկային ֆիզիկայի երկու պրոֆեսորներ՝ Մաջիդ Շահրիյարին ու Ֆերեյդուն Աբասին:Ըստ ականատեսների ցուցմունքների՝ ահաբեկիչները մոտոցիկլետով մոտեցել են իրենց զոհերի մեքենաներին և պայթուցիկ սարք միացնելով, պայթեցրել ավտոմեքենաները: Իրավապահ մարմինները հաղորդում են, որ իրականացված երկու սպանություններն էլ նույն ձեռագիրն են ունեցել: Իրանական ԶԼՄ-ի մատուցմամբ, ահաբեկիչներին հաջողվել է սպանել Մաջիդ Շահրիյարին, իսկ Ֆերեյդուն Աբասին և իր կինը վիրավորվել են ու հիվանդանոց փոխադրվել:Դեպքից անմիջապես...

Վիքիլիքսը փորձում է խառնե՞լ աշխարհը

Վիքիլիքս կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանջը օրեր առաջ հայտարարել էր, թե մտադիր է նոր բացահայտումներ տեղադրել իր կայքէջում, որը նախկինի համեմատ, ծավալով շատ ավելի մեծ է լինելու: Արդեն աշխարհում իրար անցում է, բոլոր դիվանագետները փորձում են նախագուշակել, թե այդ նոր բացահայտումները ինչի մասին է լինելու:Ըստ որոշ տեղեկությունների, նոր բացահայտվելիք տեղեկությունները իր մեջ ընդգրկելու է ԱՄՆ-ի ներքին եւ խիստ գաղտնի տեղեկություններ, որպես օրինակ նշում են. ԱՄՆ-ի իշխանությունների ցուցաբերած աջակցությունները՝ թուրքիայում գործող քուրդ գրոհայիններին, թուրքիայի աջակցությունը, իրաքում գործող Ալ Քայիդային, ԱՄՆ-ի գաղտի պատգամները՝ ուղղված Իսրայելին, Իրանի եւ Ալ Քայիդայի...

Friday, November 26, 2010

Անգլիացիները՝ Իրանում «տնային եկեղեցիների» հիմնադիր

Ըստ իրանական «Ջավան» օրաթերթի հաղորդած տեղեկության՝ Իրանում աճում է տնային եկեղեցիների առաջացման նպատակաուղված գործողությունները: Ըստ օրաթերթի. «Մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ երկրում տնային եկեղեցիների ձևավորմանն ուղղված աշխատանքները մեծ թափ են ստացել. Դա, ըստ իրազեկ աղբյուրների, ֆինանսավորվում է Արևմտյան երկրների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի կողմից»:Օրաթերթն ավելացնում է. «Այդ տնային եկեղեցիները պատկանում են մի շարք քրիստոնյա քարոզիչներին ու նոր հավատափոխ անհատներին, ովքեր փորձում են, երիտասարդներին ներգրավելով, նրանց հավատափոխ դարձնել: Հիշյալ տներում պատրաստվում են քարոզչական գրքեր, սկավառակներ, թռուցիկներ, կայքէջեր ու բլոգներ:» Արթին...

Իսրայելի բանակը դիմեց Facebook-ի օգնությանը

Իսրայելի բանակը կրոնական դրդապատճառներով զինծառայությունից խուսափող կանանց հայտարարությունների ճշգրտությունը ստուգելու համար դիմել է Facebook սոցիալական ցանցի օգնությանը:Ըստ Իսրայելի բանակի հայտարարության՝ մոտ 1000 կին քաղաքացիներ հայտնել են, թե ուղղափառ հրեականության հետևորդ են, և այդ իսկ պատճառով խուսափում են իրենց պարտադիր զինծառայությունից: Իսրայելի բանակն այդ հայտարարությունների ճշգրտությունը ստուգելու նպատակով քննում է հիշյալ կանանց Ֆեյսբուքի անձնական էջերը: Ըստ բանակայինների՝ նրանք, որոնք իրենց ֆեյսբուքի լուսանկարներուն երևում են «բաց» հագուստներով, և կամ ուրբաթ գիշերներն անցկացնում են ակումբներում և ռեստորաններում, որը մեղք է համարվում...

Thursday, November 25, 2010

Sony-Ericsson-ը համագործակցում է Իրանի իշխանության հետ

Չորեքշաբթի` նոյեմբերի 24-ին, իրանցի իրավաբան և խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին Շվեդիայում ապրող իրանցիների հետ Ստոկհոլմի համալսարանում հանդիպման ընթացքում, քննադատելով Sony-Ericsson ընկերության վարած քաղաքականությունը, հայտարարեց. «Sony-Ericsson ընկերությունը սերտ հարաբերություններ ունի Իրանի իշխանությունների հետ, և, դժբախտաբար, նրանք Իրանին են տրամադրել գաղտնալսության արդիական սարքեր, որոնք Իրանի իշխանություններին հնարավորություն են տալիս խուզարկել ժողովրդի խոսակցություններն ու ուղարկած կարճ հաղորդակցությունները:»Էբադին ներկաներին կոչ արեց բողոքի նամակներ ուղարկել հիշյալ ընկերությանը` պահանջելով հրաժարվել Իրանին գաղտնալսող սարքեր...

Կուբացի բլոգերը՝ Խոսքի ազատության հերոս

Աշխարհի հանրահայտ բլոգերների ցանկում է նաեւ Կուբացի 35 ամյա Յուանի Սանչեզը, որը 2007 թվականից բլոգեր է դարձել: Նրա բլոգը՝ այսօր 22 լեզվով է հրատարակվում եւ ամսեկան ավելի քան մեկ միլիոն այցելու ունի:2008 թվականին, հռչակավոր Time պարբերականը, Սանչեզին ընդգրկեց աշխարհի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցանկում: [+]  Այս տարի նաեւ, Սանչեզը շահեց Հոլանդիայի «Prince Claus» հիմնադրամի 25000 ևրո արժողությամբ մրցանակը, որպես խոսքի ազատության հերոս: [+]  Նա հաջորդ ամիս, Ամսդերտամում ստանալու է իր մրցանակը: Վերջին օրերին պարզվեց, որ Սանչեզին է շնորհվել, Դանիայում մեկնարկվոր խոսքի ազատության մրցանակը: [+]Յուանի Սանչեզի բլոգը, որը կոչվում է «Y սերունդ»...

«Իրանն ուրանի հարստացման իր ժամանակակից տեխնոլոգիան փոխանցել է Հյուսիսային Կորիային»

Հարավ Կորեական հանրահայտ «Չուսոն Իլբո» օրաթերթը հայտարարել է, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հյուսիսային Կորեայից ժամանակակից հրթիռային տեխնոլոգիա ստանալու դիմաց, այդ երկրին է փոխանցել, ուրանի հարստացման իր ժամանակակից տեխնոլոգիական գիտությունը: Թերթը, վկայակոչելով Հարավային Կորեայում ապաստան գտած, Հյուսիսային Կորեայի պետական նախկին պաշտոնյաիի խոսքերը, գրում է. «Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ուսումնասիրական կենտրոնները մի ընդհանուր մարմին կարելի է անվանել: Նրանք բոլոր ուսումնասիրությունները, միմյանց օգնությամբ են իրականացնում: Հյուսիսայի Կորեայի պետական նախկին պաշտոնյան, որը չի ցանկացել բացահայտվել, հայտարարել...

Wednesday, November 24, 2010

Իրանի նախագահ. Մենք մեր պատգամը հրթիռներով չենք տարածում

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, անդրադառնալով Իրանի հարեւան երկրներում հակահրթիռային համակարգերի տեղակայման խնդրով ԱՄՆ-ի ջանքերին, ասել է. «Հակահրթիռային համակարգերը չեն կարող կանխել աշխարհի ժողովուրդների մեջ ներթափանցող Իրանի պատգամը, որովհետեւ մենք մեր պատգամը հրթիռներով չենք տարածում, որը հնարավոր լինի կանխել հակահրթիռային համակարգերով»: Այս մասին Ահմադինեժադը հայտարարել է Իրանի Զանջան նահանգ կատարած իր այցի ընթացքում՝ հիշյալ նահանգի նահատակների ընտանիքների հավաքում ունեցած ելույթի ընթացքում: Ահմադինեժադն, անդրադառնալով վերջերս Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում այդ երկրի լրագրողի հետ ունեցած զրույցին, ասաց. «Այնտեղ ինձ հարց ուղղեցին,...

Պենտագոն. Իրանը շարունակում է աջակցել Թալիբանին

Երեքշաբթի՝ նոյեմբերի 23-ին, ԱՄՆ-ի ՊՆ-ը՝ Պենտագոնը, Կոնգրեսին հղած իր զեկույցում նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է աջակցել Աֆղանստանում գործող Թալիբանի խմբակցությանը: Հիշյալ զեկույցում նշված է, որ Իրանը շարունակում է զինամթերք տրամադրել Թալիբանի խմբակցությանը, ու անգամ, Թալիբանի խմբակցության որոշ մարտիկներ մարտական պատրաստականություն են անցնում Իրանում:Այդ առնչությամբ գեներալ Դեյվիդ Փետրայուսը նշել է, որ Թալիբանի խմբակցությանը ցուցաբերած Իրանի աջակցությունը վնասում է Աֆղանստանում Իրանի եւ ԱՄՆ-ի ունեցած համատեղ շահերին: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

Նեջմեթդին Էրբաքան. Իսլամական երկրները պիտի ստեղծեն իրենց ՀՕՊ-ը

Թուրքիայի նախկին վարչապետ ու իսլամական «Սաադաթ» կուսակցության նախագահ Նեջմեթդին Էրբաքանը, խոսելով Թուրքիայում տեղակայվելիք հակահրթիռային համակարգերի մասին, հայտարարել է. «ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ը օգտակար չէ Թուրքիայի համար: Իսլամական երկրները միմյանց օգնությամբ պիտի ստեղծեն իրենց սեփական հակահրթիռային համակարգերը:»Իրանական «Էթելաաթ» օրաթերթը, Էրբաքանի հայտարարությունից մեջբերելով, գրում է. «Իսլամական երկրները իրենց անվտանգությունն ապահովելու համար չպիտի հիմնվեն արևմտյան երկրների վարած քաղաքականության վրա, այլ միասնաբար պիտի ստեղծեն իրենց սեփական հակահրթիռային համակարգերը:» Էրբաքանը, քննադատելով ՄԱԿ-ի վարած քաղաքականությունը, դրանք երկակի որակելով` հայտարարել...

Tuesday, November 23, 2010

Թուրքերը խոսում են Հայոց Ցեղասպանության մասին

Turks Speaking About The Armenian Genoc...

Հերթական վթարն Իրանի միջուկային ծրագրում

Այսօր հայտնի է դարձել, որ Իրանի միջուկային ծրագրի իրագործման ընթացքում տեղի են ունեցել լուրջ խափանումներ: Associated Press-ի փոխանցմամբ, դրանց արդյունքում ուրանի հարստացման գործընթացում ներգրավված մի քանի հազար ցենտրիֆուգներ անսպասելիորեն կանգ են առել: Փորձագետների կարծիքով, վթարի պատճառ կարող է դարձած լինել նաեւ Stuxnet համակարգչային վիրուսը, որը մի քանի ամիս առաջ խափանել էր ծրագրի իրագործումը: Նրանց կարծիքով, վիրուսը անսպասելիորեն արագացնում է ցենտրիֆուգների աշխատանքը, ինչի արդյունքում նրանք շարքից դուրս են գալիս: Associated Press-ը այս լուրը հաղորդելիս հղում է կատարել իրանական անհայտ աղբյուրներին: Պաշտոնական Թեհրանը սա դեռ չի մեկնաբանել: Արթին...

Կրեմլի ժպիտը՝ ՆԱՏՕ-ի ներթափանցող ռազմավարությանը

Իրանական «Ջոմհուրի Էսլամի» օրաթերթը նոյեմբերի 23-ի համարում «Կրեմլի ժպիտը՝ ՆԱՏՕ-ի ներթափանցող ռազմավարությանը» խորագրով իր խմբագրականում, անդրադառնալով Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովին, գրում է. «Վերջին օրերին միջազգային ոլորտում երկու կարևոր իրադարձություն տեղի ունեցան. առաջինը՝ Սեուլում` G20 երկրների գագաթնաժողովը և երկրորդը՝ Լիսաբոնում` ՆԱՏՕ անդամ երկրների գագաթնաժողովը:» Թերթը հիշյալ երկու գագաթնաժողովների մասին կարճ մեկնաբանություն տալով, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին անդրադառնալով` գրում է. «ՌԴ նախագահ Դիմիտրի Մեդվեդևը, անսպասելի շրջադարձ կատարելով, հայտարարեց, թե ավարտին են հասել ՆԱՏՕ-ի և ՌԴ միջև եղած լարված հարաբերությունները,...

Monday, November 22, 2010

ԱՄՆ-ը Սաուդական Արաբիային զինում է Իրանի դեմ

Ամերիկյան «Վորլդ Թրիբյուն» կայքէջը, վկայակոչելով ԱՄՆ-ի Միջազգային և ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի հրապարակած զեկույցը, գրում է. «Սաուդական Արաբիայի միջոցով գնված հսկայական զինտեխնիկայի հետևանքով Պարսից ծոցում խախտվել է տարածաշրջանային հավասարակշռությունը: Ըստ «Վորլդ Թրիբյունի»` հիշյալ զեկույցում, որը պատրաստվել է ԱՄՆ ՊՆ նախկին պաշտոնյա Անտոնի Քորդսմանի օգնությամբ, եզրակացվում է, որ «Սաուդական Արաբիան վերջերս ԱՄՆ-ից գնել է, մոտ 60 միլիարդ դոլարի արժողության 80 հատ F-15 ռազմական օդանավներ, 120 Ափաչի ուղղաթիռներ ու այլ զինամթերք: Սաուդական Արաբիան մտադիր է այդ գնումների միջոցով բարելավել իր օդուժի կարողությունները, Արևմուտքի կողմից...

Իրան. ՆԱՏՕ-ի և Արևմուտքի ռազմական ուժը փլուզման եզրին են

Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ Իրանն այս պահին մի շարք արբանյակներ է պատրաստում, որ մոտ ապագայում դրանցից մի քանիսը տիեզերք է ուղարկելու: Վահիդին չի բացատրել, թե Իրանը ինչ տեսակի ու ինչ նպատակի համար է պատրաստում հիշյալ արբանյակները:Իրանի ՊՆ իր հայտարարության շարունակության մեջ ասել է. «C-300 հրթիռների պատրաստումն ու մշակումը համարվում են իրանցի մասնագետների աշխատանքային առաջին օրակարգը»: Նա ընդգծեց, որ «Իրանը ոչ մի երկրի համար սպառնալիք չի համարվում, բայց այնուամենայնիվ, պայքարելու է ագրեսորների դեմ»:Ահմադ Վահիդին իր հայտարարության ավարտին ավելացրել է. «Այսօր ՆԱՏՕ-ի և Արևմուտքի ռազմական ուժն ու հզորությունը փլուզման...

Հոգեւորականներն ու Քանդոմը - 2

Ինչպես երեկ գրեցի, կատոլի եկեղեցու հովվապետ Բենեդիկտոս 16-ը, որոշ պայմաններում համաձայնել է քանդոմի օգտագործման հետ:Այսօր մտածեցի, թե կարելի է մի քիչ ընդլայնել այս թեման, եւ առ հասարակ խոսել 21-րդ դարի եկեղեցու եւ հոգեւորականության մասին: Ուրեմն առաջիկա օրերում, կփորձեմ մի քանի գրությամբ խոսել այս թեմայի շուրջ:Անցնելով բուն թեմային, նախ պիտի ասեմ, որ մարդկությունը դարերի ընթացքում միշտ փորձել է հեղափոխել ու բարելավել իր կյանքը, ավելի դյուրին, անվնաս եւ հանգիստ կյանք ունենալու նպատակով: Դրա պատճառով է, որ մարդկությունն առհասարակ հնարել ու ստեղծել է գործիքներ, ապրանքներ, մի խոսքով տեխնոլոգիա:Այդ բնական զարգացման արդյունքն է նաեւ քանդոմը (պահպանակը):...

Թուրքիան ընդունեց ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգը

«Խորասան» օրաթերթը նոյեմբերի 22-ի համարի առաջին էջում, անդրադառնալով Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, գրում է. «Դրանով հանդերձ, որ Իրանի ԱԳՆ խոսնակ Ռամին Մեհմանփառաստը անցյալ շաբաթ հայտարարել էր, թե Թուրքիայում ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգի տեղակայումը ծառայում է Իսրայելի անվտանգությունն ապահովելու համար, եւ այդ պատճառով Իրանը իր մտահոգությունն էր հայտնել Թուրքիայի իշխանություններին, բայց Թուրքիան Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին համաձայնել է իր երկրում տեղակայել ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգը»:Թերթը, վկայակոչելով թուրքական TRT հեռուստաալիքի տարածած հաղորդագրությունը, գրում է. «Թուրքիայի ԱԳՆ նախարար Ահմեդ Դավուդօղլուն հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի...

Հոգեւորականներն ու Քանդոմը

155 տարի առաջ՝ 1855-ին, պաշտոնապես ստեղծվեց եւ օգտագործվեց մերօրյա քանդոմը (պահպանակ): Եւ մեկ ու կես դար հետո միայն, կատոլիկների հովվապետը հայտարարել է, որ որոշ պայմաններում, կարելի է օգտագործել պահպանակներ [+]: Դեռ լավ է, որ այդքանից հետո, գոնե ընդունել են, որոշ պայմաններում օգտագործվի պահպանակը: Կատոլիկ եկեղեցին, տարիներ է ինչ պայքարում է պահպանակների օգտագործման դեմ, դա ապակրոնական համարելով:Ես չգիտեմ, ինչո՞ւ հոգեւորականները պատմության ընթացքում, միշտ ընդդիմացել են մարդկության ձեռքբերումների դեմ: Նրաք նախ ընդդիմանում են, հետո ծավալուն պայքար մղում, մարդկանց այրում, պատերազմներ առաջացնում, վերջում մի քիչ ուսումնասիրում, ու ավարտին...

Saturday, November 20, 2010

Իրաքում՝ Իրանը մրցակցում է ԱՄՆ-ի ու Սաուդական Արաբիայի հետ

Արթին Առաքելյան  Իրաքում տիրող ութ ամսյա քաղաքական հակամարտության արդյունքում, ի վերջո երկրի նոր կառավարությունը՝ Նուրի Ալ Մալեքիի գլխավորությամբ կյանքի կոչվեց: Իրաքի նոր կազմված կառավարությունն, որը իրաքյան զանազան ցեղախմբերի ու քաղաքական ուժերի մասնակցության ու համաձայնության արդյունքն է, կրում է «Ազգային Միասնություն» անվանումը: Նոր կառավարության ձեւավորման ամենամեծ հաղթողն է համարվում, նորընտիր վարչապետ, Իրանի Իսլամական Հանրապետության կողմից հովանավորված Նուրի ալ Մալեքին: Այդ շարքում նաեւ, ամենամեծ պարտվողն է ճանաչվել, Սաուդական Արաբիայի կողմից հովանավորվող, «Ալ Արաղիե» խմբակցության ղեկավար Այադ Ալավին, որի գլխավորած խմբակցությունը...

«Չարաճճի» հարցեր՝ Ահմադինեժադին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Բաքվում Կասպից ծովի երկրների երրորդ գագաթաժողովից հետո, լրագրողների հետ ունեցած մամլո ասուլիսի ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին: Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» օրաթերթը «չարաճճի հարցեր իրանի նախագահին» խորագրով մի հոդվածում անդրադարձել է հիշյալ մամլո ասուլիսում տեղի ունեցած դիտողությունները: «Ենի Մուսավաթի» հաղորդմամբ, իրանի նախագահը լրագրողների այն հարցին թե ինչո՞ւ իրանում մահապատժի են ենթարկվում մասնավորապես կանայք, պատասխանել է «թե իրանի դատարաններն օրենքով եւ թափանցիկ են աշխատում: Ինչո՞ւ որեւէ մեկը չի խոսում ԱՄՆ-ում կանանց մահապատժի մասին: Այս պահին, ԱՄՆ-ում 53...

«ՆՈՐ ԱԼԻՔ»-ից՝ Journalistopia [...]

Ինչպես նկատել եք, իմ բլոգը լիովին փոփոխվել է, թե՛ դեմքը, թե՛ անվանումը:Բլոգի փոփոխությունների դրդապատճառը իմ բլոգի անունն էր: Մոտ վեց տարի առաջ երբ ստեղծեցի իմ հայերեն բլոգը, նրան անվանեցի «Նոր Ալիք» որը համապատասխանում էր իմ պարսկերեն բլոգի անվան հետ (موج نو): Բայց արդեն մեկ ու կես տարի է ինչ, ով բլոգս տեսնում է, եզրակացնում է, որ «Նոր Ալիք» անվանումը այն պատճառով է, որ ես ժամանակին աշխատել եմ թեհրանի Ալիք օրաթերթում, եւ հիմա, որ ես այնտեղ չեմ աշխատում մի կերպ հակառակվելու համար բլոգիս անունը դրել եմ «Նոր Ալիք»: Այլեւս հոգնել եմ նման կարճամիտներից, եւ այդ իսկ պատճառով, որոշեցի լիովին փոխել բլոգս:Հիմա երբ մշտական բնակություն եմ հաստատել Հայրենիքում,...

Friday, November 19, 2010

Ինչպե՞ս Facebook-ի էլ-Պոստ ստանալ

Ինչպես արդեն գիտեք, Facebook հասարակական ցանցը, մտադիր է իր բոլոր անդամներին Էլ-Պոստ տրամադրել, որը, ըստ մասնագետների համարվում է Gmail-ի գլխավոր մրցակիցը:Այս պահին, Facebook-ի Էլ-Պոստ ստանալու համար, անպայման պիտի հրավեր ունենալ: Բայց կա եւս մի հնարավորություն: Դուք Facebook-ի Էլ-Պոստ ստանալու համար, պիտի հերթագրվեք եւ երբ ձեր հերթը հասնի, կստանաք Էլ-Պոստ ունենալու հրավեր: Հերթագրվելու համար, այցելեք այստեղ եւ սեղմեք ներքեւի կանաչ կոճակը:Ուրեմն հերթագրվեք, որ ստանաք Facebook-ի Էլ-Պոս...

Thursday, November 18, 2010

Բողոքի ակցիա՝ Հանրապետության հրապարակում

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկեց մի քանի իրանցիների հերթական բողոքի ակցիան՝ ընդդեմ Իրանի կառավարության կողմից մարդու իրավունքների ոտնահարման:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ցուցարարներից Բաբաք Իջադն ասաց. «Իրանը պատմության ընթացքում մարդու իրավունքների հիմնադիրն է համարվում, և Կյուրոսը առաջին տիրակալն էր աշխարհում, որ իր երկրում հաստատեց մարդու իրավունքները: Բայց հիմա ճիշտ հակառակն է ստացվում: Իրանի իշխանություններին այլևս չեն հետաքրքրում մարդու իրավունքները, նրանք միլիոններով գումար են հատկացնում այլ երկրների գործերին միջամտելու համար, բայց սեփական ժողովրդին ամենադաժան ձևով են վերաբերվում. ճնշում, բանտարկում, մահապատժի...

Իրանը կրկին մեղադրվում է

ԱՄՆ-ի Կոնգրեսին հանձնված՝ ամերիկայի պաշտոնյաների տարեկան զեկուցում, Իրանը, Բիրման, Սաուդյան Արաբիան, Չինաստանը, Հյուսիսային Կորիան, Ուզբեկստանը, Սուդանն ու Էրիտրեն ներկայացվել են՝ որպես կրոնական փոքրամասնությունների իրավունքները ոտնահարող երկրներ:ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականներից Մայքլ Փազները երեկ՝ նոյեմբերի 17 –ին, Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում ասել է. «Իրանում կրոնական փոքրամասնությունների դեմ գործադրվող ճնշումները մեծ աճ են արձանագրել:»Հիշյալ զեկույցում նշված է, որ «Իրանի կառավարության կարգախոսներն ու գործողությունները սպառնալի իրավիճակ են ստեղծել ոչ շիա կրոնական փոքրամասնությունների, այդ թվում նաեւ՝ բահայականների, սուֆիստների, քրիստոնյա...

Tuesday, November 16, 2010

Էրդողան. Թուրքիան պիտի ղեկավարի իր երկրում տեղակայվելիք հակահրթիռային համակարգը

Թուրքիայի վարչապետ Էրդողանը, անդրադառնալով ՆԱՏՕ-ի հրթիռային նախագծին, հայտարարել է. «Եթե այդ հակահրթիռային համակարգը պիտի տեղակայվի Թուրքիայում, Անկարան գերադասում է ինքը ղեկավարել այն»։«Թեհրան Էմրուզ» օրաթերթը, վկայակոչելով «Անատոլիա» լրատվականին, գրում է. «Եթե հակահրթիռային պաշտպանության համակարգը պիտի մեր հողում տեղակայվի, ուրեմն դրա հրամանատարությունն ու ղեկավարումը պիտի վստահվի հենց մեզ: Եթե ՆԱՏՕ-ն չհամաձայնի մեր պայմաններին, անհնար է, որ մենք համաձանենք նրանց նախագծերի հետ: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

Իրանական խնդրում ամերիկյան ճնշումը շարունակվում է

Իրանական «Արման» օրաթերթը, վկայակոչելով ամերիկյան «Բոստոն Գլաբին», գրում է. «ԱՄՆ-ը շարունակում է ճնշում գործադրել Իրանում աշխատող արևմտյան ընկերությունների վրա՝ ստիպելով նրանց հեռանալ այդ երկրից: Ճնշումների հետևանքով, ամերիկյան «Շլոմբերգեր» (Schlumberger) հանրահայտ նավթային ընկերությունը ԱՄՆ պետդեպարտամենտին խոստացել է Իրանի հետ ունեցած իր ընթացիկ պայմանագրի ժամկետի ավարտից հետո խզել համագործակցությունն իրանական կողմի հետ և հեռանալ Իրանի շուկայից»:Թերթը շարունակում է. «Թեև ԱՄՆ-ի կողմից Իրանի նավթագազային ոլորտի դեմ սահմանած միակողմանի շրջափակումները սկսվել են 1995 թվականից, բայց «Շլոմբերգեր» ընկերությունը, որն ԱՄՆ-ից դուրս է գրանցված, հնարավորություն...

Monday, November 15, 2010

Դայմլեր. Ցտեսություն, Իրա՛ն

Գերմանական ավտոարտադրող «Դայմլեր» ընկերությունը հայտարարել է, որ այլևս չի համագործակցելու Իրանի հետ ու շուտով հեռանալու է այդ երկրից:Գերմանական ԶԼՄ-ի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ «Դայմլեր» ընկերության տնօրինությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումների հետևանքով իրենք խզել են բոլոր հարաբերություններն իրանական կողմի հետ ու մտադիր են հեռանալ այդ երկրից: Ընկերության գլխավոր տնօրենի խոսքերով, գերմանական «Դայմլեր» ընկերությունը մինչ այս Իրանի հետ համագործակցել է օրենքի սահմանում, բայց քաղաքական վերջին անցուդարձերի հետևանքով իրենք ևս վերաքննարկել են Իրանի հետ ունեցած հարաբերությունները ու հանգել...

Բաղդադ. «Իրանը չպետք է միջամտի Իրաքի ներքին գործերին»

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Իրաքի խորհրդարանի նորընտիր նախագահ Օսամե Նոջայֆին Իրաքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ հանդիպման ընթացքում իրանական կողմին կոչ է արել՝ չմիջամտել իր երկրի ներքին գործերին:Նոջայֆին Իրանի դեսպան Հասան Դանայիֆարդի հետ զրույցում ասել է. «Երկու երկրների հարաբերությունների բարելավումը պիտի հիմնված լինի փոխադարձ հարգանքի ու միմյանց ներքին գործերին չմիջամտելու հիմքի վրա:»«Ալ Արաղիե» խմբակցությունը, որին անդամակցում է խորհրդարանի նորընտիր նախագահը, Իրանին բազմիցս մեղադրել է Իրաքի ներքին գործերին մջամտելու հարցում: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

«Ամեն ինչ ընթացավ Իրանի օգտին»

«Իրան» օրաթերթը, անդրադառնալով «Նեյշն» պարբերականում հրատարակված՝ ամերիկացի հանրահայտ վերլուծաբան Ռոբերտ Դրիֆուսի հոդվածին, նշում է. «Իրաքում քաղաքական ուժերի միջև կայացած հավասարակշռության գործում կասկածելի է ԱՄՆ-ի դերակատարությանը: Եթե ազնիվ լինենք, պիտի ընդունենք, որ Իրաքում այսօր 40%՝ ազգայնականները, 40%՝ Իրանը և միայն 20% ԱՄՆ-ը լուրջ ազդեցություն ունեն:Օրաթերթն իր մեջբերման շարունակության մեջ գրում է. «Այսօր Իրաքում նվազում է ԱՄՆ դերակատարությունը, և դրան զուգահեռ ավելի է ուժեղանում Իրանի ներկայությունն ու ազդեցությունը: Այնպես որ,- նշում է Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Հիլտերմանը,- Իրաքում ամեն ինչ ընթացել է Իրանի օգտին։ Իրանն առանցքային...

Իրանում կարծում են, որ պատժամիջոցները գործում են ԱՄՆ-ի դեմ

Երեք ցամաքամասերի նավթային ընկերությունները՝ ընդդեմ ԱՄՆ-ի «Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեծ մասը վերածվել է ԱՄՆ-ի դեմ գործող պատժամիջոցների». «Թեհրան Էմրուզ» օրաթերթն իր մեկնաբանությունը սկսում է «Թայմ» պարբերականում լույս տեսած մեկնաբանությունից մեջբերված այս հատվածով:Թերթը, վկայակոչելով «Թայմ» պարբերականը, շարունակում է. «Ըստ միջազգային ապահովագրական ընկերությունների տվյալների, այսօր Իրանում աշխատում են 39 միջազգային նավթագազային ընկերություններ: Ինչպես ասվում է, Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումները հունիս և հուլիս ամիսների ընթացքում, լուրջ հետևանք են թողել Իրանում այդ ընկերությունների գործունեության վրա. հիշյալ 39 ընկերությունների...

Մարդու իրավունքները՝ մահակ

ԱՄՆ-ում գործող «Արտաքին հարաբերությունների խորհուրդ» ուսումնասիրությունների կենտրոնի ավագ անդամ Րայ Թաքեյհը Իրանի և «5+1»-ի միջև կայանալիք բանակցությունների նախօրեին ընդգծում է, որ «ԱՄՆ-ը պետք է միջուկային հարցերի շուրջ բանակցություններին զուգահեռ շեշտադրում կատարի նաև Իրանում մարդու իրավունքների ոչ հուսալի վիճակի վրա»։Թաքեյհը «Վաշինգտոն Պոստ» օրաթերթում հրապարակած իր հոդվածում շարունակում է. «ԱՄՆ-ը, որպես գործնապաշտ ու ժողովրդավար պետություն, հույս ունի, թե ընդունված տնտեսական պատժամիջոցները կնպաստեն, որ Իրանը փոխի իր ռազմավարությունը: Բայց փորձն ապացուցել է, որ Իրանի իշխանության վրա միայն տնտեսական ճնշումներ գործադրելը բավարար չէ. այդ երկիրն...

Իրանա-աֆղանական հանդիպում՝ հականատօյական հայտարարություններով

Ինչպես հաղորդում է «Իրան» օրաթերթը, Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին Աֆղանստանի ԱԳ նախարար Զալմայ Ռասուլի հետ հանդիպման ընթացքում ասել է. «Արտաքին ուժերն Աֆղանստանում, աֆղան ժողովրդի շահերի փոխարեն, իրենց շահերն են հետապնդում»։Նա ընդգծել է, որ «պատմության ընթացքում Աֆղանստանի ժողովուրդն ապացուցել է, որ կարող է ուժով պաշտպանել են իր անկախությունն ու արժանապատվությունը»։Շարունակելով իր խոսքը՝ Ջալիլին նաև հայտարարել է. «Այսօր Աֆղանստանի անվտանգության ու բարգավաճման համար տանկերի փոխարեն տրակտոր պիտի ուղարկվի այս երկիր, և արտաքին ուժերն էլ աֆղան ժողովրդի շահերը չպետք է զոհաբերեն հանուն իրենց շահերին»։Աֆղանստանի ԱԳ նախարար...

Friday, November 12, 2010

Google -ն իր սխալներով պատերազմնե՞ր է առաջացնելու

Ըստ երեւոյթի, ինտերնետի տիտան կոչվող Google ընկերության բաց թողումները, սկսել է անհանգստություններ առաջացնել աշխարհում: Եթե հիշեք, օրեր առաջ հիշյալ ընկերության քարտեզային սխալի հետեւանքով, Նիկարագուայի բանակը հարձակվել է իր հարեւան Կոստա Ռիկայի վրա: Դրա գլխավոր դրդապատճառը Գուգլ ընկերության կողմից սխալ քարտեզավորումն էր: [+]Ահա, օրեր անց, Գուգլը նույն սխալն է թույլ տվել Սպանիայի եւ Մորակոյի հանդեպ: Գուգլի քարտեզում, Սպանիային պատկանող «Perejil» կղզին հայտնվել է Մորակոյի հողային սահմաններում: [+ , +]Հիշյալ կղզին, արդեն տարիներ է, որ վիճաբանությունների առիթ է առաջացրել Սպանիայի եւ Մորակոյի միջեւ: 2002 թ. -ին Սպանիան ռազմական հարձակում գործեց...

ԵՄ-ն համաձայնել է Իրանի հետ բանակցել դեկտեմբերի 5-ին

«Նյու Յորք Թայմս» օրաթերթի հրապարակած տեղեկության համաձայն՝ ԵՄ-ն համաձայնել է միջուկային խնդրի վերաբերյալ «5+1» ձևաչափով բանակցություններ սկսել Իրանի հետ դեկտեմբերի 5-ին, ինչպես առաջարկել էր իրանական կողմը: Թերթն ավելացնում է. «ԵՄ-ն, սակայն, առաջարկված թվականն ընդունելով, համաձայն չէ, որ բանակցությունները կայանան Ստամբուլում»:«Նյու Յորք Թայմսի» տեղեկություններով, ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը մտադիր է որպես բանակցությունների վայր առաջարկել Շվեյցարիան»:Քեթրին Էշթոնն Իրանի հետ բանակցությունները վարելու է ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի ու Գերմանիայի ներկայացուցիչների հետ: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

Իրանական նոր արկածներ՝ Լատինական Ամերիկայում

«Իրանի Իսլամական Հանրապետությունը հնարավոր է՝ քաղաքական և տնտեսական նոր արկածախնդրության մեջ մտնի Լատինական Ամերիկայում, ինչն ԱՄՆ-ի կողմից դիտվելու է իր դեմ ուղղված Իրանի նոր սադրանք:»Այս մասին գրում է իսրայելական «Հաարեց» օրաթերթը՝ ավելացնելով. «Իրանի իշխանությունը մտադիր է Նիկարագուայի և Վենեսուելայի հետ մեկտեղ Պանամայի ջրանցքին այլընտրանք համարվող նոր ջրանցք կառուցել Սան Խուան գետի միջոցով:Թերթի հաղորդմամբ, վերջերս Նիկարագուան փորձում է լիովին վերահսկել Կոստա Ռիկայի հետ սահմանագիծ համարվող Սան Խուան գետը և աշխատանքներ է տանում այդ գետը խորացնելու ու լայնացնելու ուղղությամբ: «Հաարեցի» մատուցմամբ՝ Կոստա Ռիկան զուրկ է պաշտպանական բանակից և նման...

Իրանում ընդհատակյա վերահրատարակվում է ընդդիմության օրաթերթը

Արդեն 15 ամիս է, ինչ իրանական ընդդիմադիր «Էթեմադ Մելլի» («Ազգային Վստահություն») կուսակցության՝ նույն անունը կրող օրգան օրաթերթն արգելված է: Սույն կուսակցությունը գլխավորում է Մահդի Քյարուբին, որը վերջին երկու նախագահական ընտրությունների ընթացքում Ահմադինեժադի գլխավոր մրցակիցներից էր համարվում: Իրանում կայացած վերջին նախագահական ընտրություններից հետո, երբ ընդդիմությունը ընտրախախտումների դեմ ընդվզեց ու ցույցեր կազմակերպեց բազմաթիվ քաղաքներում, Իրանի իշխանությունները արդեն ժողովրդի վստահությունը վայելող «Էթեմադ Մելլի» օրաթերթն արգելափակեցին:Եվ ահա, մեկ տարի անց «Էթեմադ Մելլի» օրաթերթը կրկին հրատարակվում է, այս անգամ՝ ընդհատակյա ու մեկ էջի սահմանում...

Pages 381234 »
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը