155 տարի առաջ՝ 1855-ին, պաշտոնապես ստեղծվեց եւ օգտագործվեց մերօրյա քանդոմը (պահպանակ): Եւ մեկ ու կես դար հետո միայն, կատոլիկների հովվապետը հայտարարել է, որ որոշ պայմաններում, կարելի է օգտագործել պահպանակներ [+]: Դեռ լավ է, որ այդքանից հետո, գոնե ընդունել են, որոշ պայմաններում օգտագործվի պահպանակը:
Կատոլիկ եկեղեցին, տարիներ է ինչ պայքարում է պահպանակների օգտագործման դեմ, դա ապակրոնական համարելով:
Ես չգիտեմ, ինչո՞ւ հոգեւորականները պատմության ընթացքում, միշտ ընդդիմացել են մարդկության ձեռքբերումների դեմ: Նրաք նախ ընդդիմանում են, հետո ծավալուն պայքար մղում, մարդկանց այրում, պատերազմներ առաջացնում, վերջում մի քիչ ուսումնասիրում, ու ավարտին միայն մի կերպ համաձանվում եւ ճարահատված ընդունում նոր ձեռքբերումները:
Պետք չէ դրա մասին օրինակներ բերեմ, որովհետեւ, ով ծանոթ է պատմությանը, արդեմ կարող է ինքը թվարկել այդ բոլորը:
Հ.Գ. Guardian պարբերականը, «Քանդոմ եւ Կատոլիկ եկեղեցին. ամփոփ պատմություն» խորագրով, կարճ գրությամբ, ներկայացրել է վերոհիշյալ խնդրի պատմությունը:
Հ.Գ. Guardian պարբերականը, «Քանդոմ եւ Կատոլիկ եկեղեցին. ամփոփ պատմություն» խորագրով, կարճ գրությամբ, ներկայացրել է վերոհիշյալ խնդրի պատմությունը:
0 Պատգամ:
Post a Comment